X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Հայաստանն ու Արցախը պատերազմ սկսելու պատճառ չունեն. Սերժ Սարգսյան


* 26-11-2016, 12:28 | Բաժին: Քաղաքականություն, Գլխավոր | Հեղինակ: --- | Դիտվել է 591 անգամ


Հայաստանն ու Արցախը պատերազմ սկսելու պատճառ չունեն. Սերժ ՍարգսյանAysor.am: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀԿ 16-րդ համագումարի ժամանակ անդրադարձավ ապրիլյան պատերազմին:

«Ադրբեջանը շարունակում է հոխորտալ, թե փորձելու է ուժի ու բռնության կիրառմամբ իր կամքը պարտադրել մեզ: Ադրբեջանի այդ ագրեսիան լուրջ հարված հասցրեց բանակցային գործընթացին: Այժմ հիմնախնդրի կարգավորման ջանքերը բաժանվել են ապրիլից առաջ և ապրիլից հետո փուլերի: Թե առաջ, թե հետո մեր դիրքորոշումը շարունակում է մնալ նույնը՝ Հայաստանն ու Արցախը պատերազմ սկսելու պատճառ չունեն: Սա է մեր և Ադրբեջանի մոտեցումների ամենաէական տարբերությունը»,-ասել է նախագահն՝ ընդգծելով, որ Արցախի հարցը կարող է լուծվել միայն խաղաղ բանակցությունների ճանապարհով:

Նախագահի խոսքով՝ հակամարտության կողմերը պետք է իրատեսորեն գնահատեն ուժերի առկա հավասարակշռվածությունը: Նրա պնդմամբ՝ ապրիլյան պատերազմն ապացուցեց, որ Բաքվում իրատեսության հետ կապված լուրջ խնդիրներ կան: «Մեր բանակը լուծեց իր առջև դրաված ռազմական խնդիրը՝ լինելով պաշտպանվող կողմ, իսկ Ադրբեջանը, նախահարձակ լինելով, չկարողացավ լուծել իր առջև դրված խնդիրը»,-ասել է նա:

Սերժ Սարգսյանը շեշտել է, որ ԼՂ հիմնախնդիրը կարող է լուծվել միայն Արցախի ժողովրդի ազատ ինքնորոշմամբ. «Քանի դեռ այս հիմնական խնդիրը կա, Արցախի կարգավիճակը անորոշության է մատնված, հարցի լուծում չի կարող լինել»:

Նախագահն ասել է, որ Հայաստանը Բաքուն գրավելու և կապիտուլյացիա պարտադրելու ռազմաքաղաքական խնդիր չի հետապնդում, սակայն շատ լավ գիտակցում է, թե ինչ տեսակի անդառնալի կորուստ կարող է հասցնել հակառակորդին:

«Մենք սպառազինությունների մրցավազքի մեջ չենք մտնելու, մենք այդտեղ իմաստ չենք տեսնում: Փոխարենը մեր ԶՈւ-ի առաջ դրված խնդիրները շատ լավ պատկերացնում ենք, և մեր ռեսուրսները բավարար են դրանք լուծելու համար»,-հավելել է նա:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    հունիս 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


հունիս 2018 (256)
մայիս 2018 (616)
ապրիլ 2018 (485)
մարտ 2018 (381)
փետրվար 2018 (345)
հունվար 2018 (291)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS