X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀԿ-ին անդամագրվելու դիմում է ներկայացրել


* 24-11-2016, 12:12 | Բաժին: Քաղաքականություն, Գլխավոր | Հեղինակ: --- | Դիտվել է 845 անգամ


Վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀԿ-ին անդամագրվելու դիմում է ներկայացրելTert.am: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը դիմում է ներկայացրել` անդամագրվելու Հայաստանի Հանրապետական կուսակցությանը:

Այս մասին վարչապետը հայտարարեց ՀՀ կառավարության նիստին:

«Այսօր ես դիմում եմ ներկայացրել ՀՀԿ-ին անդամագրվելու համար, ինչը տրամաբանական է»,-ասել է վարչապետը:

Կարեն Կարապետյանը մեկնաբանել է, որ նախ և առաջ իրեն վարչապետի պաշտոնին հրավիրել է ՀՀ Նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը, և, բացի այդ, յուրաքանչյուր կառավարություն պետք է ունենա քաղաքական հենարան։

«Մեր կառավարությունն առաջին հերթին եղել է ՀՀԿ-ի կառավարություն»,-ասել է վարչապետը:

Անդրադառնալով մյուս պատճառներին՝ Կարեն Կարապետյանն ասել է. «Եթե նույնիսկ հաշվի չառնենք առաջին երկու կետերը, ոմանց մոտ կարող է առաջանալ տեսական հարցադրում, թե ինչո՞ւ չեն հիմնում մեկ այլ կուսակցություն, որը կլինի քաղաքական հենարան: Ուղղակի դա արդարացված չէր լինի. ունենալով Արցախի հիմնահարց և անվտանգությանն ուղղված սպառնալիքներ՝ մենք պետք է խուսափենք հնարավոր բոլոր դեստաբիլիզացիոն գործընթացներից»:

Ըստ վարչապետի՝ ՀՀԿ-ն կարող է լինել փոփոխությունների իրականացման քաղաքական հենարան. քանի որ ՀՀԿ-ի պահպանողական գաղափարախոսությունը հոգեհարազատ է իրեն, այնտեղ իր համար բազմաթիվ ընդունելի մարդիկ կան. «Վարչապետի պաշտոնում և դրանից հետո իմ առաջ դրված հիմնական խնդիրը եղել է հետևյալը՝ անհրաժեշտ շատ բան փոխել տնտեսական, սոցիալական կյանքում, առավել ևս՝ պետական կառավարման համակարգում, ինչը նշանակում է, որ փոփոխությունները պետք է սկսենք մեզանից»։

Կարեն Կարապետյանն ասել է, որ վարչապետի պաշտոնը ստանձնելով՝ դարձել է մասնակիցը փոխելու և փոխվելու նոր գործընթացի՝ վերցնելով պատասխանատվության իր բաժին բեռը. «Հաշվի առնելով այս ամենը՝ ես ՀՀԿ-ին միանալու որոշում եմ կայացրել»:

Անդրադառնալով Կառավարության անկուսակցական անդամներին՝ Կարեն Կարապետյանն ասել է, որ պարտադիր չէ, որ անկուսակցական նախարարները դառնան կուսակցական, որևէ պարտադրանք չկա, և դա յուրաքանչյուրի գիտակցական և տրամաբանական որոշման հարցն է:

Կարեն Կարապետյանի խոսքով՝ ինչպես մյուս կուսակցությունները, ՀՀԿ-ն նույնպես, օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներից ելնելով, ոչ միշտ է եղել արդյունավետ, բայց ՀՀԿ-ն այն կուսակցությունն է, որը գիտակցելով երկրի անվտանգության և զարգացման համար իր պատասխանատվությունը՝ որոշում է կայացրել փոխվել և ունի իր մեջ այդ ներուժը:

ՀՀԿ-ին անդամակցության մասին հայտարարել է նաև ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: ՀՀԿ-ն անդամագրվելու դիմումները կքննարկի նոյեմբերի 26-ին կայանալիք համագումարի ընթացքում:

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հիմնադրվել է 1990թ.: ՀՀԿ-ն որպես իր գաղափարախոսության հիմք ընդունել է Գարեգին Նժդեհի ուսմունքը: 2014թ. մայիսի 24-ին տեղի է ունեցել ՀՀԿ 15-րդ համագումարը, և ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը վերընտրվել է կուսակցության նախագահի պաշտոնում:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    հոկտեմբեր 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


հոկտեմբեր 2019 (422)
սեպտեմբեր 2019 (430)
օգօոստոս 2019 (436)
հուլիս 2019 (482)
հունիս 2019 (438)
մայիս 2019 (456)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS