X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Կայացել է ռազմահուշային կոմիտեի հերթական նիստը


* 23-11-2016, 17:17 | Բաժին: Քաղաքականություն, Գլխավոր | Հեղինակ: --- | Դիտվել է 893 անգամ


Կայացել է ռազմահուշային կոմիտեի հերթական նիստըՆոյեմբերի 23-ին Երևանում կայացել է ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդին (ՊՆԽ) առընթեր ռազմահուշային կոմիտեի հերթական նիստը:

Կոմիտեի աշխատանքներին մասնակցել են Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունների և ԱՊՀ ՊՆԽ քարտուղարության ներկայացուցիչները: Կոմիտեի նախագահ է ընտրվել ՌԴ պաշտպանության նախարարի օգնական Ալեքսանդր Կիրիլինը:

Նիստի ընթացքում ամփոփվել են ռազմահուշային կոմիտեի շրջանակում կատարված աշխատանքն ու նշվել հետագա համագործակցության ուղիները: Ներկայացվել է «Հայրենիքի համար նահատակվածների հիշատակը հավերժացնելու մասին» օրենքի նախագծի մշակման վերաբերյալ զեկույցը, քննարկվել է նաև, ի շահ ռազմահուշային կոմիտեի աշխատանքների, տեղեկատվության փոխանակման ու տվյալների օգտագործման հարցերը:

Մասնակիցները քննարկել են նաև համատեղ օպերատիվ-որոնողական աշխատանքների կազմակերպման հարցը՝ պարզելու 1941-1945թթ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ ԱՊՀ տարածքում զոհվածների ճակատագրերը: Կարևորվել է ռազմահուշային կոմիտեի աշխատանքների փորձի փոխանակման վերաբերյալ գիտաժողովի կազմակերպումը: Քննարկվել են նաև բազմակողմ փոխգործակցության հարցերը: Նիստն անցել է կառուցողական և գործնական մթնոլորտում: Շեշտվել է, որ նիստի մասնակիցների առջև դրված խնդիրներն ամբողջությամբ իրականացված են. ռազմահուշային կոմիտեի առաջարկած բոլոր նախագծերի որոշումները ստորագրվել են:

ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդին առընթեր ռազմահուշային կոմիտեի հաջորդ նիստը ծրագրվում է անցկացնել 2017 թվականի 2-րդ կիսամյակում:




Հայաստանի Հանրապետության
Պաշտպանության Նախարարություն

 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    նոյեմբեր 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


նոյեմբեր 2019 (276)
հոկտեմբեր 2019 (601)
սեպտեմբեր 2019 (430)
օգօոստոս 2019 (436)
հուլիս 2019 (482)
հունիս 2019 (438)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS