X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

ԻՊ-ն իր զինյալներին պատվիրել է թիրախավորել Էրդողանի կուսակցության անդամներին. լրատվամիջոցներ


* 12-11-2016, 13:39 | Բաժին: Քաղաքականություն | Հեղինակ: --- | Դիտվել է 1061 անգամ


ԻՊ-ն իր զինյալներին պատվիրել է թիրախավորել Էրդողանի կուսակցության անդամներին. լրատվամիջոցներTert.am: «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ևս մի անգամ ստանձնել է նոյեմբերի 4-ին Դիարբեքիրում տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունը և պատվիրել է իր զինյալներին մյուս ահաբեկչությունների ժամանակ թիրախավորել Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամներին: Այս մասին գրում է Reuters-ը՝ հղում անելով ԻՊ-ի Rumiyah ամսագրին:

ԻՊ-ի ղեկավարները պատվիրել են իրենց գրոհայիններին շատ կոշտ լինել թուրք զինվորների դեմ պայքարում և հայտարարել են, որ թուրքական իշխանություններն իրենց դեմ պատերազմ հայտարարելով՝ «իրենք իրենց ձեռքն են կտրել»:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 4-ին Դիարբեքիրում տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: Մինչդեռ ահաբեկչության օրը՝ պայթյունից ժամեր անց, Դիարբեքիրի նահանգապետ Հուսեյն Աքսոյը շտապել էր հայտարարել, որ ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Քուրդիստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորումը:

Քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության մամուլի գրասենյակի տարածած հաղորդագրության տեքստում ընդդիմադիրները մեղադրել էին Դիարբեքիրի նահանգապետին սուտ լուրերի միջոցով հասարակությանն ապակողմնորոշելու համար:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    դեկտեմբեր 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


դեկտեմբեր 2019 (218)
նոյեմբեր 2019 (563)
հոկտեմբեր 2019 (601)
սեպտեմբեր 2019 (430)
օգօոստոս 2019 (436)
հուլիս 2019 (482)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS