X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Սահմանում լարվածության ստեղծումն Ադրբեջանում տեղի ունեցող զորավարժությունների հետ կապ չունի․Ս.Հասրաթյան


* 11-11-2016, 13:06 | Բաժին: Քաղաքականություն, Գլխավոր | Հեղինակ: --- | Դիտվել է 1193 անգամ


Սահմանում լարվածության ստեղծումն Ադրբեջանում տեղի ունեցող զորավարժությունների հետ կապ չունի․Ս.ՀասրաթյանԼարվածության ստեղծումն Ադրբեջանում տեղի ունեցող զորավարժությունների հետ որևիցե կապ չունի․ Tert.am-ի հետ զրույցում խոսելով ղարաբաղաադրբեջանական շփման գծի հյուսիսարևելյան (Թալիշ և Յարըմջա) ուղղությամբ տեղակայված Պաշտպանության բանակի մարտական դիրքերը ադրբեջանական զինուժի արկակոծելու մասին՝ ասել է Արցախի Պաշտպանության բանակի մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը։ Նա ընգծել է՝ Արցախի Զինված ուժերը պատրաստ են նման հարվածները հետ շպրտելու համար:

«Անկախ նրանից, Ադրբեջանը զինավարժություններ է անցկացնում, թե չի անցկացնում, լարվածությունն առաջնագծում պահում է,-ասել է Սենոր Հասրաթյանը,-քանի դեռ խաղաղության մասին պայմանագիր չկա, նման սրացումներն ու պատերազմի վտանգն առկա է»:

Հիշեցնենք, որ ինչպես անցած գիշերվա ընթացքում, այնպես էլ այսօր առավոտվանից շփման գծի որոշ հատվածներում ադրբեջանական զինուժը շարունակում է իրականացնել սադրիչ գործողություններ: Այս մասին տեղեկացրել էր Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը:

Մասնավորապես` այսօր ժամը 12:15-ից սկսած, հակառակորդը 60 և 82 միլիմետրանոց ականանետերից արկակոծում է առաջնագծի հյուսիսարևելյան (Թալիշ և Յարըմջա) ուղղությամբ տեղակայված պաշտպանության բանակի մարտական դիրքերը: Հատկապես ինտենսիվ արկակոծության են ենթարկվում Յարըմջա գյուղի ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերը:

Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնարկում են պատասխան գործողություններ:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    դեկտեմբեր 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


դեկտեմբեր 2019 (218)
նոյեմբեր 2019 (563)
հոկտեմբեր 2019 (601)
սեպտեմբեր 2019 (430)
օգօոստոս 2019 (436)
հուլիս 2019 (482)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS