X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Ադրբեջանի նենգ քաղաքականությունը դատապարտված է ձախողման. ԱԺ փոխնախագահ


* 29-10-2016, 12:37 | Բաժին: Քաղաքականություն, Գլխավոր | Հեղինակ: --- | Դիտվել է 1012 անգամ


Ադրբեջանի նենգ քաղաքականությունը դատապարտված է ձախողման. ԱԺ փոխնախագահTert.am: Աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են պատգամավորներ Գագիկ Մելիքյանը և Կարեն Բոթոյանը, հոկտեմբերի 29-ին մեկնել է առաջնագիծ, հանդիպել զինվորներին:

Ինչպես տեղեկացնում է ԱԺ փոխնախագահի մամուլի գրասենյակը, հայ խորհրդարանականներն առաջնագծում համոզվել են հայրենյաց սահմանների անառիկության մեջ:

«Այսօր հերթական անգամ համոզվեցինք, որ մեր զինվորների, բանակի և ողջ հայության միասնականության արդյունքում մեր սահմաններն ամուր են: Վերջին օրերին Ադրբեջանը, նենգորեն խախտելով հրադադարի պահպանման ռեժիմը, դիվերսիոն փորձ կատարեց երկու ուղղությամբ՝ տակավին ձախողվելով: Այդ երկրի կողմից բանակցային գործընթացին վնաս հասցնող ցանկացած փորձ պետք է խստագույնս դատապարտվի և հասցեական գնահատականներ ստանա միջազգային հանրության կողմից: Ադրբեջանի նենգ քաղաքականությունը դատապարտված է ձախողման, քանի որ հայ զինվորն ամուր կանգնած է իր հողին և պաշտպանում է իր հայրենիքը»,-նշել է ԱԺ փոխնախագահը:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    սեպտեմբեր 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


սեպտեմբեր 2019 (299)
օգօոստոս 2019 (436)
հուլիս 2019 (482)
հունիս 2019 (438)
մայիս 2019 (456)
ապրիլ 2019 (451)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS