X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

ԱԺ հերթական նիստը՝ ուղիղ


* 24-10-2016, 12:07 | Բաժին: Քաղաքականություն | Հեղինակ: --- | Դիտվել է 815 անգամ


ԱԺ հերթական նիստը՝ ուղիղTert.am: Այսօր մեկնարկեց ԱԺ հերթական նիստը, որի օրակարգում են շուրջ երեք տասնյակ հարցեր: Դրանց թվում է նաև «ՀՀ քաղաքացիության մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:

Օրենսդրական կարգավորմամբ կվերացվի ՀՀ քաղաքացու կողմից այլ պետության քաղաքացիություն ընդունելու կամ ստանալու դեպքում լիազոր մարմնին սահմանված կարգով հայտնելու պահանջը ու այդ մասին չհայտնելու համար նախատեսված վարչական պատասխանատվությունը, քանի որ նշված պարտականության կատարումը ՀՀ քաղաքացիների համար իրավունքների իրականացման պայման, ընդհանուր առմամբ, չի հանդիսանում:

Օրակարգի նախագծում է նաև ԱԺ պատգամավորներ Կարինե Աճեմյանի և Մկրտիչ Մինասյանի հեղինակած «ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը քրեորեն պատժելի է դարձնում արխիվային նյութերի կեղծարարությունը, հորինված մեկնաբանությունները և փաստերի աղավաղումը, որը կարող է կանխել և վերահսկելի դարձնել պաշտոնական, տեղեկատվական, մշակութային և գիտական շրջանակներում նման դրսևորումները:

ԱԺ օրակարգում ներառված են նաև մի շարք միջագային համաձայանգրեր:



 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    փետրվար 2020    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
 


փետրվար 2020 (396)
հունվար 2020 (443)
դեկտեմբեր 2019 (415)
նոյեմբեր 2019 (563)
հոկտեմբեր 2019 (601)
սեպտեմբեր 2019 (430)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS