X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Թբիլիսիի 18 մեծամասնական ընտրատարածքում ընտրությունների երկրորդ փուլ կանցկացվի


* 10-10-2016, 12:14 | Բաժին: Քաղաքականություն, Գլխավոր | Հեղինակ: --- | Դիտվել է 665 անգամ


Թբիլիսիի 18 մեծամասնական ընտրատարածքում ընտրությունների երկրորդ փուլ կանցկացվիTert.am: Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալներով՝ Թբիլիսիի 22 մեծամասնական ընտրատարածքներից 18-ում ընտրությունների երկրորդ փուլ կանցկացվի, գրում է Грузия Online-ը:

ԿԸՀ-ն արդեն հաշվարկել և հրապարակել է մեծամասնական ընտրատարածքների բոլոր ընտրատեղամասերի տվյալները: Երկրորդ փուլ կանցկացվի բոլոր այն շրջաններում, որտեղ ոչ մի թեկնածու չի կարողացել հաղթահարել 50 տոկոսի շեմը:

Հաղորդվում է, որ չորս մեծամասնական ընտրատարածքում, որտեղ հաջողվել է ընտրել թեկնածուի, ձայների մեծամասնությունը ստացել են «Վրացական երազանք» իշխող կուսակցության ներկայացուցիչները:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Վրաստանում հոկտեմբերի 8-ին անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքներով՝ խորհրդարան է անցնում երեք կուսակցություն: Քվեաթերթիկների 99,92 տոկոսի հաշվարկից հետո իշխող կուսակցությունը՝ «Վրացական երազանք»-ը, հավաքել է 48,6 տոկոս ձայն, երկրորդ տեղը 27,14 տոկոսով զբաղեցնում է Միխեիլ Սաակաշվիլիի «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը: Խորհրդարանում հայտնվելու հնարավորություն ունի նաև «Վրաստանի հայրենասերների դաշինք» կուսակցությունը, որը հավաքել է ընտրողների ձայների ուղիղ 5 տոկոսը:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    փետրվար 2020    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
 


փետրվար 2020 (396)
հունվար 2020 (443)
դեկտեմբեր 2019 (415)
նոյեմբեր 2019 (563)
հոկտեմբեր 2019 (601)
սեպտեմբեր 2019 (430)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS