X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Ղարաբաղի հարցով բանակցությունները փակուղում չեն, այլ գտնվում են սպասողական վիճակում. Արտակ Զաքարյան


* 30-09-2016, 13:26 | Բաժին: Քաղաքականություն, Գլխավոր | Հեղինակ: --- | Դիտվել է 556 անգամ


Ղարաբաղի հարցով բանակցությունները փակուղում չեն, այլ գտնվում են սպասողական վիճակում. Արտակ ԶաքարյանAysor.am: ԼՂ հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցությունները փակուղում չեն, դրանք հայկական կողմի պարագայում գտնվում են հիմնավորված կերպով սպասողական վիճակում, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Ազգային ժողովի պատգամավոր, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը:

«Բանակցությունները փակուղում չեն: Բանակցությունները մեր պարագայում գտնվում են հիմնավորված կերպով սպասողական վիճակում: Մենք և Վիենայում, և Սանկտ-Պետերբուրգում ամբողջովին հիմնավորել ենք, թե ինչու ենք անհրաժեշտ համարում ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դիտորդական ռեսուրսների ավելացումը, թե ինչու ենք կարևորում ուժի և ուժի սպառնալիքի չկիրառումը, և թե որքանով է այս պահի համար արդարացված հրադադարի ռեժիմի խախտման մեխանիզմների ներդրումը: Սա հայկական կողմի կապրիզը չէ, սա նաև Մինսկի խմբի համանախագահների մոտեցումն է»,-ասել է Ա.Զաքարյանը:

Հարցին, թե երբ է նախատեսվում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը, Ա. Զաքարյանը պատասխանել է, որ պետք է համաձայնեցնել օրակարգը:

«Նախագահների հանդիպումը, կարծում եմ, տեղի կունենա, երբ հնարավոր կլինի համաձայնեցնել օրակարգերը: Այս պահի դրությամբ չկա տեսանելի օր կամ հնարավորություն, բայց, բնականաբար, բանակցություններ նշանակում է հանդիպումներ»,-ասել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    փետրվար 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
 


փետրվար 2018 (250)
հունվար 2018 (291)
դեկտեմբեր 2017 (332)
նոյեմբեր 2017 (358)
հոկտեմբեր 2017 (384)
սեպտեմբեր 2017 (344)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS