X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացմանն այլընտրանք չկա. Շարմազանով


* 7-09-2016, 17:14 | Բաժին: Քաղաքականություն, Գլխավոր | Հեղինակ: --- | Դիտվել է 699 անգամ


Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացմանն այլընտրանք չկա. ՇարմազանովAysor.am: Աշխատանքային այցով Արգենտինայում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Արգենտինա պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը Արգենտինայի Սենատի և Պատգամավորների պալատի Արգենտինա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբերի անդամներին է ներկայացրել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող իրավիճակը:

«Մենք ապրում ենք մարտահրավերներով լի բարդ տարածաշրջանում, որտեղ մի կողմից Թուրքիան արդեն շուրջ երկու տասնամյակ ապօրինի շրջափակման մեջ է պահում Հայաստանի Հանրապետությունը, մյուս կողմից Ադրբեջանն իր հանցագործ քաղաքականությամբ սպառնալիք է հանդիսանում տարածաշրջանային անվտանգության և կայունության համար: Բոլորը պետք է գիտակցեն, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացմանն այլընտրանք չկա: Արցախահայությունն ինքնորոշվելու նույնքան իրավունք ունի, որքան ցանկացած այլ երկրի ժողովուրդ: Արցախի միջազգային ճանաչումն օրվա հրամայական է», - ասել է Է.Շարմազանովը:

Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի միջեւ փոխգործակցության համաձայնագիր է ստորագրվել:

Էդուարդ Շարմազանովը նշել է, որ որպես Հայաստան-Արգենտինա պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար՝ ցանկանում է հատուկ ընդգծել երկու խորհրդարաններում գործող բարեկամության խմբերի միջև սերտ կապեր հաստատելու անհրաժեշտությունը:

Նրա համոզմամբ՝ բարեկամության խմբերի փոխգործակցությունը կարող է ներդրում ունենալ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում հայ-արգենտինյան համագործակցության հաստատման գործում: ԱԺ փոխնախագահն Արգենտինա-Հայաստան բարեկամության խմբերին հրավիրել է այցելելու Հայաստան:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    նոյեմբեր 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


նոյեմբեր 2018 (228)
հոկտեմբեր 2018 (411)
սեպտեմբեր 2018 (441)
օգօոստոս 2018 (482)
հուլիս 2018 (435)
հունիս 2018 (478)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS