X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Պաշտոնական այցով Հայաստանում է Անդրեյ Ռավկովը


* 17-08-2016, 16:35 | Բաժին: Քաղաքականություն | Հեղինակ: --- | Դիտվել է 608 անգամ


Պաշտոնական այցով Հայաստանում է Անդրեյ ՌավկովըՀայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարարությունների երկկողմ համագործակցության 2016թ. ծրագրի համաձայն` օգոստոսի 17-ին մեկնարկել է Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Անդրեյ Ռավկովի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Հայաստանի Հանրապետություն:

ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի ունեցած պաշտոնական դիմավորման արարողությունից հետո կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և առանձնազրույցը գեներալ-լեյտենանտ Անդրեյ Ռավկովի հետ, որին հաջորդել է պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-բելառուսական ռազմական համագործակցությանը, երկկողմ և բազմակողմ ձևաչափով անցկացվող օպերատիվ և մարտական պատրաստության միջոցառումներին հայ և բելառուս զինվորականների համատեղ մասնակցությանը վերաբերող խնդիրներ, մտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ:

Քննարկվել են նաև երկու պետությունների պաշտպանական գերատեսչությունների միջև 2016թ. համագործակցության ծրագրի կատարման ընթացքն ու առաջիկա աշխատանքային ուղղությունները:

Հանդիպման ավարտին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ու Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարար Անդրեյ Ռավկովը հանդես են եկել հայտարարությամբ:



Հայաստանի Հանրապետության
Պաշտպանության Նախարարություն

 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    դեկտեմբեր 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


դեկտեմբեր 2019 (218)
նոյեմբեր 2019 (563)
հոկտեմբեր 2019 (601)
սեպտեմբեր 2019 (430)
օգօոստոս 2019 (436)
հուլիս 2019 (482)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS