X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Սերգեյ Շոյգուն Բաքվի բանակցություններից հետո կժամանի Երևան


* 15-08-2016, 15:48 | Բաժին: Քաղաքականություն, Գլխավոր | Հեղինակ: --- | Դիտվել է 959 անգամ


Սերգեյ Շոյգուն Բաքվի բանակցություններից հետո կժամանի ԵրևանAysor.am: Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Բաքվից կայցելի Երևան՝ մասնակցելու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների Պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին:

Օգոստոսի 14-ին Բաքվում Շոյգուին ընդունել է Արդբեջանի նախագահը: Իլհամ Ալիևն ընդգծել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ վերջերս կայացած այցի շրջանակներում քննարկվել են նաև երկու երկրների ռազմատեխնիկական համագործակցությանը վերաբերող հարցեր:

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ այսօր Բաքվում տեղի է ունեցել նաև Սերգեյ Շոյգուի և Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի բանակցությունները:

«Ադրբեջանի հետ ռազմական և ռազմա-տեխնիկական համագործակցության ծրագիրը ճշգրտում է պահանջում: Համոզված եմ, որ մենք կգտնենք այդ հարցերի լուծումը: Կարծում եմ՝ մենք այսօր հնարավորություն կունենանք քննարկել նաև անվտանգության իրավիճակը այս և Մերձավոր Արևելքի տարածաշրջանում», - ընդգծել է Ս. Շոյգուն:

Վերջինս նշել է, որ ռուսական պատվիրակությունը ներկայացված է բավականին մեծ թվով մասնագետներով, որոնք ներգրավված են ռազմական և ռազմա-տեխնիկական համագործակցության ծրագրում:

Իր հերթին Զաքիր Հասանովը նշել է, որ Սերգեյ Շոյգուի այցը «մեծ նշանակություն ունի երկկողմանի ռազմական և ռազմա-տեխնիկական համագործակցության զարգացման համար»:

ՌԴ-ի պաշտպանության նախարարը ռազմական պատվիրակության գլխավորությամբ ծաղկեպսակ է դրել Հեյդար Ալիևի գերեզմանին:

Բացի այդ՝ Սերգեյ Շոյգուն և նրա ուղեկցողները ծաղկեպսակ են դրել «Հավերժական կրակի» Շեհիդների պուրակում, որտեղ հիմնականում թաղված են այսպես կոչված «Սև հունվարի» զոհերը, ինչպես նաև ղարաբաղյան պատերազմում զոհված ադրբեջանցիները:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    օգոստոս 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


օգօոստոս 2019 (308)
հուլիս 2019 (482)
հունիս 2019 (438)
մայիս 2019 (456)
ապրիլ 2019 (451)
մարտ 2019 (394)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS