X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Անհրաժեշտ է, որ Ադրբեջանը փոխի իր գաղափարախոսության ստատուս քվոն. Դավիթ Բաբայան


* 30-06-2016, 17:00 | Բաժին: Քաղաքականություն, Գլխավոր | Հեղինակ: --- | Դիտվել է 674 անգամ


Անհրաժեշտ է, որ Ադրբեջանը փոխի իր գաղափարախոսության ստատուս քվոն. Դավիթ ԲաբայանԼեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանի կարծիքով ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունում համապարփակ կարգավորման համար անհրաժեշտ է, որ Ադրբեջանը փոխի իր գաղափարախոսության ստատուս քվոն:

Tert.am-ի հետ զրույցում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի խոսնակը, անդրադառնալով Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի այն հայտարարությանը, թե եկել է Ղարաբաղյան հակամարտության հարցում ստատուս քվոն փոխելու ժամանակը, ասել է, թե որպեսզի համապարփակ կարգավորում լինի, ապա Ադրբեջանն ինքը պետք է իր գաղափարախոսության մեջ ստատուս քվոն փոխի։

«Ադրբեջանը պետք է հրաժարվի այն կարծրատիպերից, թե Արցախը չի կարող լինել անկախ պետություն, որ պիտի վերադարձվի 1921 թվականին: Ադրբեջանը, եթե իր կարծրատիպերի ստատուս քվոն փոխի, դա առաջին կայուն քայլը կլինի ընդհանրապես աշխարհաքաղաքական և ռազմաքաղաքական ստատուս քվոյի վերանայման համար: Սակայն, մինչ այդ խոսել այլ ստատուս քվոյի մասին, վաղաժամ է. եթե իրենք փոխեն իրենց գաղափարախոսության ստատուս քվոն, դա ողջունելի կլինի»,–ասել է նա:

Դավիթ Բաբայանի խոսքով՝ առաջին հերթին պետք է մշակվեն և ներդրվեն հրադադարի խախտումները կանխող մեխանիզմներ, այլապես այլ հարցերի մասին խոսելը վաղաժամ է. «Սրա վրա պետք է կենտրոնանալ, մինչ այդ խոսել այլ քաղաքական խնդիրների մասին՝ վաղաժամ է»:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    հոկտեմբեր 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


հոկտեմբեր 2018 (223)
սեպտեմբեր 2018 (441)
օգօոստոս 2018 (482)
հուլիս 2018 (435)
հունիս 2018 (478)
մայիս 2018 (616)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS