X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Վերսկսված սրացումը մնում է իրական սպառնալիք այնքան ժամանակ, քանի դեռ բանակցային գործընթացը լճացած է


* 30-06-2016, 15:21 | Բաժին: Քաղաքականություն, Գլխավոր | Հեղինակ: --- | Դիտվել է 544 անգամ


Վերսկսված սրացումը մնում է իրական սպառնալիք այնքան ժամանակ, քանի դեռ բանակցային գործընթացը լճացած էAysor.am: ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի արտաքին գործարի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը Սերժ Սարգսյանին և Էդվարդ Նալբանդյանին կոչ է արել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար շարունակել կայուն և խաղաղ լուծում գտնելու գործընթացը, փոխանցում է ԵԱՀԿ պաշտոնական կայքէջը:

Հարավային Կովկաս այցի շրջանակներում երևանյան այցելույթան ժամանակ, նա ընդգծել է, որ ԵԱՀԿ-ի նախագահությունը նպաստելու է խնդրի կարգավորմանը եւ գործընթացի առաջընթացին:

«Դրական զարգացում է, երբ շփման գծում իրավիճակը ավելի հանգիստ է»,-ասել է Շտայնմայերը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպելուց հետո:

«Ինչևէ, վերսկսված սրացումը մնում է իրական սպառնալիք այնքան ժամանակ, քանի դեռ բանակցային գործընթացը լճացած է: Խաղաղ գործընթացում առաջ շարժվելու համար մենք պետք է քայլեր ձեռնարկենք հրադադարի ռեժիմը կայունացնելու և փոխադարձ վտահությունը խթանելու համար»,-ասել է Շտայնմայերը:

ԵԱՀԿ պաշտոնական կայքէջը փոխանցում է, որ Շտայնմայերը իր զրուցակիցներին կոչ է արել պատրաստակամություն ցուցաբերել փոխզիջման համար, ինչը առաջընթացի նախապայմանն է:

ԵԱՀԿ գործող նախահգահը վերահաստատել է իր աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և իր անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկին:

Եռօրյա տարածաշրջանային ուղևորության շրջանակում ԵԱՀԿ-ի գործող նախագահը լինելու է նաև Ադրբեջանում և Վրաստանում:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    փետրվար 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
 


փետրվար 2018 (284)
հունվար 2018 (291)
դեկտեմբեր 2017 (332)
նոյեմբեր 2017 (358)
հոկտեմբեր 2017 (384)
սեպտեմբեր 2017 (344)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS