X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Ռուսաստանի հետ Էրդողանի հաշտության փորձերն ավելի լայն քաղաքականության մի մասն են. The Guardian


* 29-06-2016, 16:58 | Բաժին: Քաղաքականություն, Գլխավոր | Հեղինակ: --- | Դիտվել է 894 անգամ


Ռուսաստանի հետ Էրդողանի հաշտության փորձերն ավելի լայն քաղաքականության մի մասն են. The GuardianTert.am: Անգամ պինդ տղաները երբեմն ստիպված են ներողություն խնդրել, և Ռեջեփ Թայիփ Էրդողանը բացառություն չէ: Բայց այս շաբաթ Ռուսաստանից անցած տարվա նոյեմբերին խոցված ինքնաթիռի համար ներողություն խնդրելը հեռահար նպատակ ունի: Էրդողանը վերջին տարիներին Թուրքիան մտցրել էր դիվանագիտական անկյուն: Այժմ նա բռնցքամարտի ռինգի անկյունում է, և նրան կարճատև դադար է անհրաժեշտ, գրում է The Guardian-ը:

Լրատվամիջոցը գրում է, որ դեռևս 2002 թվականից Ահմեթ Դավութօղլուն առաջ էր տանում «հարևանների հետ զրո խնդիր» քաղաքական գիծը՝ ցանկանալով վերակառուցել Թուրքիայի տարածաշրջանային և համաշխարհային ազդեցությունը՝ վերականգնելով Օսմանյան ժամանակների հարաբերությունները: Այս մոտեցումը շուտով ստացավ «նեոօսմանիզմ» անվանումը: Այնուամենայնիվ, երկիրը երկրի հետևից Էրդողանի վարքագիծը տապալեց բարեկամական հարաբերություններ կառուցելու Դավութօղլուի ծրագիրը: Դրան նպաստեցին նաև «արաբական գարնանը» հաջորդած խռովությունները, և վատթարացան Թուրքիայի հարաբերությունները Սիրիայի, Եգիպտոսի և Իրաքի հետ:

Ռուսաստանի հետ հարաբերություններն արդեն իսկ լարված էին աշնան իրադարձություններից առաջ՝ մասամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին աջակցելու և մասամբ Թուրքիայի հին թշնամի և Ռուսաստանի բարեկամ Հայաստանի ու Ադրբեջանի միջև լարվածությունների պատճառով: ՆԱՏՕ-ի արևմտյան առաջնորդների պես՝ Էրդողանն ընդդիմացավ Ռուսաստանի կողմից Ղրիմի անեքսիային՝ անհանգստացնող նախադեպ մի երկրի համար, որ ինքն էլ ռուսական ներխուժման հիշողություններ ունի։

Ռուսաստանի հետ հաշտվելու կարիքն է՛լ ավելի էր մեծացել Եվրոպայի հետ միջերկրածովյան ճգնաժամի առնչությամբ վատ հարաբերությունների, Միջին Արևելքում Բարաք Օբամայի վարած քաղաքականությունից դժգոհության և իր համոզմունքի պատճառով, որ ԱՄՆ-ն, ՆԱՏՕ-ն և ԵՄ-ն բավականաչափ քայլեր չեն ձեռնարկում զինված քուրդ զինյալներին և իսլամական ահաբեկչությանը դիմակայելու հարցում Թուրքիային օգնելու համար: էրդողանին նաև խիստ զայրացնում էր իր ավտորիտարիզմի, անկախ լրատվամիջոցների, գիտնականների և լրագրողների նկատմամբ հետապնդումների վերաբերյալ Արևմուտքի քննադատությունը:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    հոկտեմբեր 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


հոկտեմբեր 2018 (279)
սեպտեմբեր 2018 (441)
օգօոստոս 2018 (482)
հուլիս 2018 (435)
հունիս 2018 (478)
մայիս 2018 (616)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS