X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Աշխարհի արձագանքը Թուրքիայում տեղի ունեցած ահաբեկչությանը


* 29-06-2016, 12:44 | Բաժին: Քաղաքականություն, Գլխավոր, Պատահարներ | Հեղինակ: --- | Դիտվել է 926 անգամ


Աշխարհի արձագանքը Թուրքիայում տեղի ունեցած ահաբեկչությանըTert.am: Աշխարհի տարբեր երկրների առաջնորդներն արձագանքում են Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում երեկ տեղի ունեցած ահաբեկչությանը, գրում է Anadolu գործակալությունը:

Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին հայտարարել է, որ ահաբեկչության սպառնալիքներին միշտ պետք է ուժգին պատասխան տալ:

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի Մունը դատապարտել է ահաբեկչությունը՝ նշելով, որ դրա դեմ պայքարի տարածաշրջանային ու միջազգային ջանքերը պետք է ավելացվեն:

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին նշել է, որ իրենք շարունակում են տեղեկություններ ստանալ տեղի ունեցած հարձակման մասին, որպեսզի պարզեն, թե ինչ է պատահել, և ով է կազմակերպիչը:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը նշել է, որ շոկի մեջ են այս նոր ահաբեկչության պատճառով: Նա հայտարարել է, թե իրենք թուրք ժողովրդի հետ միասնական են ահաբեկչության դեմ պայքարի հարցում:

Ահաբեկչությունը դատապարտել է նաև Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը: Նա Twitter-ի իր միկրոբլոգում գրառում է արել՝ նշելով, որ սարսափել է օդանավակայանում տեղի ունեցած բարբարոսական հարձակումից:

Իրանի արտգործնախարար Մուհամադ Ջավադ Զարիֆը ևս գրառում է կատարել՝ նշելով, որ Ստամբուլի օդանավակայանում տեղի ունեցածն ի ցույց է դնում ահաբեկչության տգեղ դեմքը:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգն իր հերթին գրառում է կատարել՝ դատապարտելով ահաբեկչությունն ու նշելով, որ «իր սիրտը թուրք ժողովրդի հետ է»:

Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ նման ժամանակաշրջանում իրենք պետք է միասնական լինեն:

Ավելի վաղ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հրապարակել է հունիսի 28-ին Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում տեղի ունեցած պայթյունների զոհերի և վիրավորների պաշտոնական թիվը։ Ըստ վարչապետի՝ զոհվել է 36 մարդ, վիրավոր է 147-ը։ Վարչապետի խոսքով՝ ահաբեկչության հետևում կանգնած է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    դեկտեմբեր 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


դեկտեմբեր 2018 (220)
նոյեմբեր 2018 (386)
հոկտեմբեր 2018 (411)
սեպտեմբեր 2018 (441)
օգօոստոս 2018 (482)
հուլիս 2018 (435)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS