X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Ռուս զինվորականները Հայաստանի լեռներում մշակում են ուղղաթիռների թռիչքի և վայրէջքի տեխնիկան


* 31-05-2016, 15:36 | Բաժին: Քաղաքականություն | Հեղինակ: --- | Դիտվել է 531 անգամ


Ռուս զինվորականները Հայաստանի լեռներում մշակում են ուղղաթիռների թռիչքի և վայրէջքի տեխնիկանTert.am: Հայաստանում տեղակայված ՌԴ ավիացիոն «Էրեբունի» ռազմաբազայի օդաչուները սկսել են մշակել Հայաստանի լեռներում ուղղաթիռների վայրէջքի և թռիչքի տեխնիկան: Այդ մասին հայտնել են Ռուսաստանի հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունից, գրում է РИА Новости-ն:

«Ուսումնամարզական թռիչքներում ներգրավված է Մի-24Պ հարվածային ուղղաթիռների և Մի-8ՄՏ-ների ավելի քան 50 օդաչու»,- ասված է հաղորդագրությունում:

Զորավարժություններն անց են կացվում ինչպես ցերեկը, այնպես էլ գիշերը՝ Արագած լեռան տարածքում 1.500-3.500 մետր բարձրության վրա:

Օդաչուները նաև մշակելու են թռիչքները բարդ ռելիեֆ ունեցող տարբեր բարձրությունների և լեռնային գետերի վրա, ինչպես նաև իրականացնելու են պայմանական հակառակորդի շարժվող շարասյուների որոնում և հետապնդում և այլն:

Օդաչուները թռիչքների ժամանակ արդեն ստուգել են Անդրկովկասում ռուսական միավորման տեղակայման տարածքներում ռադիոտեխնիկական սպառազինությունը, հակաօդային պաշտպանության, կապի և ավիացիայի կառավարման համակարգերը:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    փետրվար 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
 


փետրվար 2018 (284)
հունվար 2018 (291)
դեկտեմբեր 2017 (332)
նոյեմբեր 2017 (358)
հոկտեմբեր 2017 (384)
սեպտեմբեր 2017 (344)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS