X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

ՌԴ ՊՆ-ի պատասխանը Բալթիկ ծովի երկնքում ռուսական Սու-27-ի մանևրի առնչությամբ Պենտագոնի զայրույթին


* 30-04-2016, 14:42 | Բաժին: Քաղաքականություն | Հեղինակ: --- | Դիտվել է 922 անգամ


ՌԴ ՊՆ-ի պատասխանը Բալթիկ ծովի երկնքում ռուսական Սու-27-ի մանևրի առնչությամբ Պենտագոնի զայրույթինTert.am: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ Մոսկվան արդեն սկսում է սովորել ռուսական կործանիչների «ոչ պրոֆեսիոնալ» մանևրների պատճառով Պենտագոնի «նեղացվածություններին»։ Բալթիկ ծովի երկնքում ռուսական Սու-27 կործանիչի և ամերիկյան RC-135 հետախուզական ինքնաթիռի մասնակցությամբ միջադեպն այդպես է մեկնաբանել ռուսական ռազմական գերատեսչության ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը, գրում է РИА Новости-ն:

Նա ընդգծել է, որ ռուսական ինքնաթիռների բոլոր թռիչքները «համապատասխանում են օդային տարածքի օգտագործման միջազգային կանոններին»։ Ընդ որում, նրա խոսքով, ամերիկյան RC-135U-ն «ամեն անգամ փորձում է մոտենալ ռուսական սահմանին՝ անջատված տրանսպոնդերով»։

«Այդ պատճառով ՀՕՊ ուժերը ստիպված են լինում օդ բարձրացնել մեր կործանիչը՝ վիզուալ կերպով ճանաչելու ինքնաթիռի տեսակը և նրա համարը։ Ամերիկյան ռազմաօդային ուժերի այդ խնդիրը երկու լուծում ունի՝ կամ չթռչել մեր սահմանների մոտով, կամ միացնել տրանսպոնդերը…»,- ասել է ՌԴ պաշտպանության նախարարության ներկայացուցիչը:

Ավելի վաղ հաղորդվել է, որ ԱՄՆ ռազմական գերատեսչությունը՝ Պենտագոնը հայտնել է, որ Բալթիկ ծովի երկնքում ամերիկյան հետախուզական ինքնաթիռի նկատմամբ ռուսական Սու-27 կործանիչի իրականացրած գործողությունը կարող է հանգեցնել Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջև հարաբերությունների սրմանը։ Այդ մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանն ասել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Միշել Բալդանսան։

«Օդաչուի ոչ պրոֆեսիոնալ ու անվտանգ գործողությունները կարող են հանգեցնել երկու երկրների միջև հարաբերությունների սրմանը»,- ասել է զրուցակիցը։

Նրա խոսքով՝ ամերիկյան RC-135 օդանավը «սովորական թռիչք է իրականացնելիս եղել միջազգային օդային տարածքում», երբ ռուսական կործանիչը մոտեցել է նրան ու «ոչ անվտանգ» մանևր իրականացրել։ Ըստ meduza.io-ի՝ ռուսական Սու-27-ը գտնվել է ամերիկյան օդանավից մոտ 7.5 մետր հեռավորության վրա։


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    փետրվար 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
 


փետրվար 2018 (211)
հունվար 2018 (291)
դեկտեմբեր 2017 (332)
նոյեմբեր 2017 (358)
հոկտեմբեր 2017 (384)
սեպտեմբեր 2017 (344)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS