X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

ԻՊ-ի զինյալները բուժվում ու վերականգնվում են Թուրքիայում. Նիկոլայ Բորդյուժա


* 28-04-2016, 15:35 | Բաժին: Քաղաքականություն, Գլխավոր | Հեղինակ: --- | Դիտվել է 524 անգամ


ԻՊ-ի զինյալները բուժվում ու վերականգնվում են Թուրքիայում. Նիկոլայ ԲորդյուժաTert.am: «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները բուժվում են Թուրքիայում։ Այդ մասին հայտարարել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան։

Ինչպես տեղեկացնում է gazeta.ru-ն, այդ մասին նա հայտարարել է Մոսկվայում միջազգային անվտանգության համաժողովի ընթացքում։

«Այսօր ԻՊ-ի զինյալները բուժվում և վերականգնվում են Թուրքիայում»,-ասել է Բորդյուժան։

Նրա խոսքով՝ նման իրադրություն էր նաև 1990-ականներին՝ չեչենական պատերազմի ժամանակ։

«Այդ ժամանակ ևս զինյալները բուժվում ու վերականգնվում էին Թուրքիայի Հանրապետության տարածքում»,-նշել է նա։

Անդրադառնալով ահաբեկչության դեմ պայքարի միջազգային կոալիցիա ստեղծելու անհրաժեշտությանը՝ նա նշել է, որ այն կարող է ստեղծվել կարճ ժամանակամիջոցում՝ շահագրգիռ բոլոր պետությունների քաղաքական կամքի դրսևորման դեպքում։

«Այժմ մեր առաջ ծառացած չէ հարցը՝ պայքարե՞լ, թե՞ չպայքարել ահաբեկչության դեմ։ Պրոֆեսիոնալները լավ գիտեն՝ ինչ անել։ Հարցն այն է, թե ինչպես ստեղծել լայնածավալ կոալիցիա և ինչի հիման վրա ստեղծել այն»,-ասել է Բորդյուժան։


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    նոյեմբեր 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


նոյեմբեր 2018 (181)
հոկտեմբեր 2018 (411)
սեպտեմբեր 2018 (441)
օգօոստոս 2018 (482)
հուլիս 2018 (435)
հունիս 2018 (478)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS