X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Ես նման հանդիպումներից տեղյակ չեմ


* 30-10-2012, 16:39 | Բաժին: Քաղաքականություն, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 1333 անգամ


Ես նման հանդիպումներից տեղյակ չեմ
Բարգավաճ Հայաստան կուսակցությունը դեռ չի որոշել` առաջիկա նախագահական ընտրություններին ընդառաջ համագումար կհրավիրի, թե` ոչ: Այս մասին Ազատություն ռադիոկայանի հետ զրույցում ասել է կուսակցության ղեկավար անդամ, Բարգավաճ Հայաստան խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: Նա ընդգծել է, որ իրենց կուսակցության կանոնադրությունը չի պարտադրում համագումարով հաստատել նախագահական ընտրություններին մասնակցության ձևաչափի վերաբերյալ որոշումը, և հնարավոր է` ԲՀԿ-ն իր որոշումը հաստատի քաղխորհրդի մակարդակով: Թեև, Զոհրաբյանի փոխանցմամբ, թեկնածուի հարցը դեռ կուսակցությունում չի քննարկվել, սակայն խմբակցության քարտուղարը վերահաստատել է օրերս իր հնչեցրած այն կարծիքը, որ ԲՀԿ-ն նախագահական ընտրություններում պետք է հանդես գա սեփական թեկնածուով: ԲՀԿ խմբակցության քարտուղարը վերահաստատել է նաև իր այն դիրքորոշումը, որ Հանրապետական-Բարգավաճ Հայաստան-Օրինաց երկիր ձևաչափով կոալիցիա դե յուրե այս պահին հայտնի չէ: Ինչ վերաբերում է նախագահ Սերժ Սարգսյանի հետ Բարգավաճ Հայաստան-ի առաջնորդի հանդիպումների վերաբերյալ շրջանառվող լուրերին` Նաիրա Զոհրաբյանն ասել է.-Գագիկ Ծառուկյանը Անվտանգության խորհրդի անդամ է, և ես չեմ բացառում, որ տարբեր հարցերի շուրջ որպես Անվտանգության խորհրդի անդամ, բնականաբար, կարող են հանդիպել, կարող են քննարկել: Այլ խնդիրների շուրջ քննարկումներ ես ոչ կարող եմ հաստատել, ոչ` բացառել, որովհետև ես նման հանդիպումներից տեղյակ չեմ:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    սեպտեմբեր 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


սեպտեմբեր 2019 (299)
օգօոստոս 2019 (436)
հուլիս 2019 (482)
հունիս 2019 (438)
մայիս 2019 (456)
ապրիլ 2019 (451)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS