X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Հանձնարարականներ՝ կոնկրետ պատասխանատուներին


* 30-10-2012, 16:17 | Բաժին: Քաղաքականություն, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 1325 անգամ


Հանձնարարականներ՝ կոնկրետ պատասխանատուներին
Նախագահ Սերժ Սարգսյանը երկուշաբթի օրը Հայաստանի Հանրապետության դատախազությունում իրավապահ մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ խորհրդակցություն է հրավիրել: Խորհրդակցության սկզբում նախագահը թեև ասել է, որ առանձին հանցատեսակների, մասնավորապես, փողերի լվացման և թրաֆիկինգի դեմ պայքարում նկատելի առաջընթաց կա, սակայն միևնույն ժամանակ խստորեն քննադատել է առկա բացասական երևույթները: Պետք է փաստեմ, որ շարունակում է արդիական մնալ առանձին դատախազների անփութության կամ չարամտության խնդիրը, որը, ցավոք, արժանի գնահատականի չի արժանանում: Այս ուղղությամբ որոշակի քայլեր կատարվել են, ընդհուպ մինչև մեղավորներին պատասխանատվության ենթարկելը, սակայն առկա բացասական երևույթները չեն նվազել: Եվ մասնավոր հետևությունն այն է, որ առանձին անհատներ այս ամենից պարզապես դասեր չեն քաղել: Դասեր չեն քաղել, որովհետև դատախազության ներսում ես չեմ տեսնում սուր պայքար այդ երևույթների դեմ,-նախագահի մամլո ծառայության փոխանցմամբ` ասել է Սերժ Սարգսյանը: Նախագահն ասել է, որ իր աշխատակազմում քաղաքացիներից ստացված դիմումների և բողոքների ստուգման արդյունքում նախաքննական պրակտիկայում բացահայտվել են փաստեր, որոնք ուղղակի անհամատեղելի են առողջ բանականության հետ: Նախագահն իրավիճակի շտկմանն ուղղված հանձնարարականներ է տվել կոնկրետ պատասխանատուներին և ընդգծել, որ շահագրգիռ վերաբերմունք է ակնկալում ՀՀ գլխավոր դատախազից, դատախազի տեղակալներից, քննության պատասխանատուներից:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    սեպտեմբեր 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


սեպտեմբեր 2019 (299)
օգօոստոս 2019 (436)
հուլիս 2019 (482)
հունիս 2019 (438)
մայիս 2019 (456)
ապրիլ 2019 (451)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS