X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

"Չայկա". երկաթե այդ ջարդոնը


* 23-10-2012, 17:06 | Բաժին: Քաղաքականություն, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 1134 անգամ


"Չայկա". երկաթե այդ ջարդոնը
Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը մեկնաբանում է Գյումրու քաղաքապետարանին պատկանող Չայկա մակնիշի ավտոմեքենայի մասին շրջանառվող լուրերը: Այդ մասին հայտարարություն է տարածել նրա գրասենյակը, որում, մասնավորապես, ասվում է. հարկադրված ենք պարզաբանելու, որ 1959 թվականին արտադրված Չայկա մակնիշի ավտոմեքենան դեռևս 1999 թվականին, երբ քաղաքի ղեկավարումը ստանձնեց Վարդան Ղուկասյանը, գրանցված էլ չէր որպես համայնքապատկան գույք: Մինչդեռ մեքենայի անձնագիրը վաճառված էր Գյումրու քաղաքապետարանում այսօր վերստին աթոռ զբաղեցրած անձի կողմից: Մեքենան, իսկ ավելի ճիշտ է ասել, երկաթե այդ ջարդոնը 2 անգամ դրվել է աճուրդի, սակայն դրանք չեն կայացել: Այնպես, որ Գևորգ Ղուկասյանի կողմից, օրենքով սահմանված կարգով և ավագանու որոշման համաձայն, իրականացվել են ջարդոնի ձեռքբերման նախնական մուծումներ, իսկ առք ու վաճառք չի կայացել: Մինչև ավտոմեքենայի հետագա ճակատագրի որոշումը, այն պահվել է անհատ անձի ավտոտնակում, որը չէր կարող կապարակնքված լինել: Ուստի, թռցնել, գողանալ բառերը հետաքրքրություն հարուցելու և գրավչության համար են օգտագործվում: Այնպես, ինչպես օրեր առաջ գրվեց, որ քաղաքապետարանից մոտ 150.000 դոլարին համարժեք գույք է տարվել: Հետաքրքիր է` ինչու՞ չշարունակվեցին այդ լուրի քննարկում-հետաքննումը: Պարզից էլ պարզ էր, որ դա հերթական ստերի շարքից էր: Այդ զրպարտությունների համար պատիվ ենք պահանջելու: Զարմանալի է այն աղմուկը, որը բարձրացվել է քաղաքի ղեկը վերցրած անձանց կողմից` ընդամենը 100.000 դրամ գնահատված ջարդոնի շուրջ: Դրա արժեքի 0. 1 հարյուրհազարերորդական %-ն էլ չի կազմում Գյումրիի գարեջրի գործարանի մեկ դատարկ տակառն անգամ: Այդ գործարանը Գյումրիի ավագանու որոշմամբ և քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հաստատմամբ ընդամենը 400.000 դրամով է հատկացվել այսօրվա սեփականատիրոջը: Միևնույն ժամանակ հարկ ենք համարում նշել, որ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը որևէ կապ և առնչություն չունի Գյումրու ներքաղաքային տրանսպորտային միջոցների աշխատանքի կամ կազմակերպվող ինչ-որ գործադուլների հետ: Իսկ եթե կան դրանց պատճառները, ապա հարցերը պետք է ուղղել նոր պայմաններ թելադրողներին:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    հոկտեմբեր 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


հոկտեմբեր 2019 (406)
սեպտեմբեր 2019 (430)
օգօոստոս 2019 (436)
հուլիս 2019 (482)
հունիս 2019 (438)
մայիս 2019 (456)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS