X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Թուրքիան փակել է ՌԴ-ի հետ կառուցողական երկխոսության ճանապարհը. ՌԴ ԱԳՆ


* 16-12-2015, 15:34 | Բաժին: Քաղաքականություն | Հեղինակ: --- | Դիտվել է 762 անգամ


Թուրքիան փակել է ՌԴ-ի հետ կառուցողական երկխոսության ճանապարհը. ՌԴ ԱԳՆTert.am: Թուրքիայի հռետորաբանությունը, որը հետևեց նոյեմբերի 24-ին ռուսական ռմբակոծիչը խոցելու միջադեպին, փակեց Ռուսաստանի հետ արդյունավետ երկխոսություն ունենալու բոլոր հնարավորությունները։

Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, այդ մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան։

«Այն բանից հետո, ինչ մենք տեսանք՝ ոչ միայն Սու-24 ռմբակոծիչի խոցումը, այլև այն սարսափելի հռետորաբանությունը, որը դրանից հետո սկսեց Անկարան, ցավոք, փակեց բոլոր հնարավորությունները կառուցողական երկխոսության համար»,-ասել է Զախարովան։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 24-ին ռուսական ռազմական ինքնաթիռ էր կործանվել Սիրիայում։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ ինքնաթիռը խփվել է թուրքական F-16 կործանիչից արձակված «երկինք-երկինք» տիպի հրթիռով և ընկել է Սիրիայի տարածքում՝ Թուրքիայի սահմանից 4 կմ հեռու։ Ռուսաստանի նախագահը տեղի ունեցածը «թիկունքից հարված» էր որակել, որն արվել է հօգուտ ահաբեկիչների։


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    ապրիլ 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


ապրիլ 2019 (307)
մարտ 2019 (394)
փետրվար 2019 (480)
հունվար 2019 (365)
դեկտեմբեր 2018 (338)
նոյեմբեր 2018 (386)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS