X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Պետդեպը ողջունել է սահմանից դիպուկահարներին հեռացնելու, հատուկ տեխնիկա ուղարկելու առաջարկը


* 16-12-2015, 14:14 | Բաժին: Քաղաքականություն, Գլխավոր | Հեղինակ: --- | Դիտվել է 718 անգամ


Պետդեպը ողջունել է սահմանից դիպուկահարներին հեռացնելու, հատուկ տեխնիկա ուղարկելու առաջարկըYerkirmedia.am: Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը պաշտոնապես ողջունել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսի եւ դեմոկրատ գործիչ Էլիոթ Էնգելի առաջարկների ծրագիրն` ուղղված հայ-ադրբեջանական եւ ղարաբաղա-ադրբեջանական սահմաններին ագրեսիայի նվազեցման եւ խաղաղության հաստատման միջոցների կիրառմանը: Այս մասին տեղեկացնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը:

Ռոյսի եւ Էնգելի առաջարկած կետերն ընդունել են Հայաստանը եւ Լեռնային Ղարաբաղը: ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը եւ ԵԱՀԿ-ն եւս աջակցում են նախաձեռնությանը: Միայն Ադրբեջանն է, որ դեմ է դրանց կիրառմանը:

Ծրագրով առաջարկվում է հակամարտության կողմերին համաձայնության գալ՝ սահմանից դիպուկահարների դուրս բերման հարցում, տեղադրել ԵԱՀԿ-ի կողմից վերահսկվող հատուկ տեխնիկա, որը թույլ կտա թափանցիկ եւ բազմակողմանի հետաքննություն իրականացնել սահմանին տեղի ունեցող յուրաքանչյուր բռնության առնչությամբ, ինչպես նաեւ ավելացնել ԵԱՀԿ դիտորդների թիվը:

Էդ Ռոյսի եւ Էլիոթ Էնգելի նախաձեռնությանը միացել են ավելի քան 80 կոնգրեսականներ:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    օգոստոս 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


օգօոստոս 2019 (248)
հուլիս 2019 (482)
հունիս 2019 (438)
մայիս 2019 (456)
ապրիլ 2019 (451)
մարտ 2019 (394)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS