X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

ՌԴ ՊՆ-ն ցուցադրել է սուզանավից թևավոր հրթիռների արձակումն «Իսլամական պետության» դիրքերի ուղղությամբ


* 9-12-2015, 13:26 | Բաժին: Քաղաքականություն | Հեղինակ: --- | Դիտվել է 685 անգամ


ՌԴ ՊՆ-ն ցուցադրել է սուզանավից թևավոր հրթիռների արձակումն «Իսլամական պետության» դիրքերի ուղղությամբTert.am: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է տեսանյութ, որում երևում է «Դոնի Ռոստով» սուզանավից «Կալիբր» տեսակի թևավոր հրթիռների արձակումը Սիրիայում «Իսլամական պետության» դիրքերի ուղղությամբ։

Ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն, տեսանյութը հրապարակվել է YouТube-ում ռազմական գերատեսչության ալիքում:

«Արդյունքում Ռաքքայում ոչնչացվել է ԻՊ ահաբեկչական խմբավորման երկու հրամանատարական կետ»,-ասված է տեսանյութի նկարագրությունում:

Հրթիռների արձակման մասին դեկտեմբերի 8-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել է պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն: Նա նշել է, որ սուզանավը գտնվել է Միջերկրական ծովի ավազանում:

Նախագահը հանձնարարել է ուսումնասիրել նոր, բարձր ճշգրտությամբ զենքի հարվածներն ու հույս հայտնել, որ անհրաժեշտ չի լինի հրթիռները հագեցնել միջուկային մարտագլխիկներով։

«Ե՛վ «Կալիբր», և՛ «Ա-101» հրթիռներն ընդհանուր առմամբ լավ բնութագիր ունեն. դա նոր, ժամանակակից, բարձր արդյունավետությամբ ու ճշգրտությամբ զենք է, որը կարող է գործել ինչպես սովորական, այնպես էլ միջուկային մարտագլխիկներով: Հուսով եմ՝ դա երբեք պետք չի գա»,-ասել է Պուտինը:



 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    օգոստոս 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


օգօոստոս 2019 (248)
հուլիս 2019 (482)
հունիս 2019 (438)
մայիս 2019 (456)
ապրիլ 2019 (451)
մարտ 2019 (394)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS