X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Վարչապետ. Մենք հորդորել ենք՝ որևէ մեկն արջի ծառայություն չմատուցի


* 6-12-2015, 13:09 | Բաժին: Քաղաքականություն, Գլխավոր | Հեղինակ: --- | Դիտվել է 768 անգամ


Վարչապետ. Մենք հորդորել ենք՝ որևէ մեկն արջի ծառայություն չմատուցիAysor.am: Քիչ առաջ ՀՀ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին քվեարկել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նա նախ բարևել է բոլորին, ապա ասել, որ քվեարկության է եկել բարձր տրամադրությամբ:

Քվեարկելուց հետո լրագրողների հետ զրույցում երկրի վարչապետն ասել է, որ հանրաքվեն պետք է կատարվի ժողովրդի միջոցով.

«Մենք ընդամենը կազմակերպչական միջոցառումներ ենք իրականցրել: Քվեարկեցի հանուն կայուն ապագայի զարգացման: Օրը բարի է ժողովրդի համար»,-ասել է Հովիկ Աբրահամյանն՝ ավելացնելով, որ իրենք ամեն ինչ արել են, որ հանրաքվեն անցնի ազատ, արդար ու թափանցիկ:

«Մենք հորդորել ենք, որ որևէ մեկը արջի ծառայություն չմատուցի»,-ասել է վարչապետը:

Լրագրողների դիտարկումներին, թե արդեն ահազանգեր կան խախտումների վերաբերյալ, ինչպես նաև դեպքեր, թե հանգուցյալները քվեարկել են, վարչապետն ասել է, որ ինքը 11:30-ի դրությամբ որևէ լուրջ խախտման մասին ահազանգ չի ստացել. «Հույս ունեմ, որ չեմ էլ ստանա»,-ասել է նա՝ կոչ անելով սադրանաքների չգնալ:

Ինչ վերաբերում է հանրաքվեից հետո ընդդիմության հետ համագործակցելուն, ապա վարչապետն ասել է, որ իրենք համագործակցելու են բոլորի հետ.

«Մեր խնդիրն է հարթակ ստեղծել՝ զարգացնելու երկրի ապագան, հանաքվեից հետո լարվածություն չի լինի երկրում»,-ասել է Հ. Աբրահամյանը՝ հավաստիացնելով, որ իշխանությունները տրամադրված են կառուցողական աշխատելուն:

«Հանրաքվեի ելքը որոշումը հասարկությունը, իշխանության համար ընդունելի է ցանկացած որոշում»,-ասել է նա:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ


ԱՐԽԻՎ

^
«    հուլիս 2020    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


հուլիս 2020 (233)
հունիս 2020 (558)
մայիս 2020 (498)
ապրիլ 2020 (581)
մարտ 2020 (585)
փետրվար 2020 (527)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS