X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Ռուսաստանը նոր տվյալներ ունի Թուրքիային «Իսլամական պետության» կողմից նավթի մատակարարման մասին


* 1-12-2015, 14:07 | Բաժին: Քաղաքականություն, Գլխավոր | Հեղինակ: --- | Դիտվել է 987 անգամ


Ռուսաստանը նոր տվյալներ ունի Թուրքիային «Իսլամական պետության» կողմից նավթի մատակարարման մասինArmlur.am: Ռուսաստանը հավելյալ տեղեկություն է ստացել, որոնք հաստատում են, որ ահաբեկիչների կողմից վերահսկվող հանքերից արտադրական մասշտաբներով նավթը ներթափանցում է Թուրքիա: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն:

«Մենք հավելյալ տեղեկություն ենք ստացել: Ստացված տվյալները հաստատում են, որ, ցավոք, «Իսլամական պետության» և այլ ահաբեկչական խմբավորումների կողմից վերահսկվող հանքերից մեծ քանակությամբ նավթը արտադրական մասշտաբներով մատակարարվում է Թուրքիա»,-հայտարարել է Պուտինը Փարիզում մամուլի ասուլիսի ժամանակ:

Պուտինի խոսքով` կան բոլորը հիմքերը ենթադրել, որ ռուսական Սու-24-ի կործանումը թելադրված է եղել Թուրքիայի տարածքում նավթի մատակարարման աղբյուրների ապահովման ցանկությամբ:

«Որոշումն այն մասին, որպեսզի խոցեն մեր ինքնաթիռը, թելադրված է եղել նավթի մատակարարման այդ աղբյուրների ապահովման ցանկությամբ: Հենց այն նավահանգիստներից, ոտեղից դրանք բեռնում են լցանավերի մեջ»,-հավելել է ՌԴ նախագահը:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ պատրաստ է հրաժարական տալ, եթե հաստատվեն իսլամիստներից նավթի գնման մասին տեղեկությունները:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    փետրվար 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
 


փետրվար 2019 (326)
հունվար 2019 (365)
դեկտեմբեր 2018 (338)
նոյեմբեր 2018 (386)
հոկտեմբեր 2018 (411)
սեպտեմբեր 2018 (441)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS