X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Արեշև. Բաքուն նման ռիսկի չի գնա ու լայնամասշտաբ պատերազմական գործողություններ չի սկսի


* 30-09-2015, 19:58 | Բաժին: Քաղաքականություն | Հեղինակ: --- | Դիտվել է 974 անգամ


Արեշև. Բաքուն նման ռիսկի չի գնա ու լայնամասշտաբ պատերազմական գործողություններ չի սկսի«Կարծում եմ, հերթական լարվածության ավելացումը հայ-ադրբեջանական և ղարաբաղա-ադրբեջանական սահմանին հակառուսական տրամադրություններ սերմանելու համար օգտագործելւ արդյունավետ չէ: Ու էլ ավելի տարօրինակ է վերջին իրադարձությունների վերաբերյալ հենց Մոսկվայի հասցեին ուղղված մեղադրանքներ լսել»,-Aysor.am-ի հետ զրույցում ասել է ռուս քաղաքագետ Անդրեյ Արեշևը, անդրադառնալով սահմանային վերջին իրադարձությունների ֆոնին հնչող այն քննադատությանը, թե ՀԱՊԿ-ը ու Մոսկվան համարժեք չեն գնահատում Ադրբեջանի ագրեսիան:

Ըստ Արեշևի՝ ՀԱՊԿ-ը այն կազմակերպությունն է, որտեղ որոշումները կայացվում է կոնսենսուսով, և ՀԱՊԿ-ը բազմիցս է հայտարարել այն մասին, որ անթույլատրելի է Ղարաբաղյան հակամարտությունը փորձել լուծել ռազմական եղանակով.

«ՀԱՊԿ-ը մշտապես իր անհանգստությունն է հայտնել սահմանին ավելացող լարվածությամբ: Բայց չմոռանանք, որ այս կազմակերպությունը հայ-ռուսական համագործակցության կարևոր ֆորմատներից մեկն է»,-նշել է նա:

Արեշևի կարծիքով՝ Բաքուն նման ռիսկի չի գնա ու լայնամասշտաբ պատերազմական գործողություններ չի սկսի, սակայն այստեղ կա այլ խնդիր՝ հավանականությունը չենք կարող բացառել, որ դեպքերի զարգացումը արագընթաց լինի և ինչ-որ պահի իրավիճակը դուրս գա վերահսկողությունից:

Ինչ վերաբերում է նախօրեին հայկական կողմից հնչող հայտարարություններին, թե եթե Ադրբեջանը շարունակի իր պրովոկացիոն քաղաքականությունը, ապա նրան հրադադարի նոր պայմանագիր կպարտադրվի, Անդրեյ Արեշևը նկատել է.

«Կա նման բան և չենք կարող չհամաձայնել նման հեռանկարի հետ: Չեմ կասկածում, որ Հայաստանի Զինված ուժերը կշարունակեն արդյունավետ զսպել հակառակորդին, ինչը ստեղծված իրավիճակում միակ հնարավոր տարբերակն է»,-հավելել է նա:

Հիշեցնենք, հրադադարի նոր պայմանագրի մասին նախօրեին խոսել էր պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանը:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    հոկտեմբեր 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


հոկտեմբեր 2018 (279)
սեպտեմբեր 2018 (441)
օգօոստոս 2018 (482)
հուլիս 2018 (435)
հունիս 2018 (478)
մայիս 2018 (616)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS