X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Ռուսաստանը փակում է Ուկրաինայի համար օդային տարածքը


* 29-09-2015, 14:28 | Բաժին: Քաղաքականություն, Գլխավոր | Հեղինակ: --- | Դիտվել է 862 անգամ


Ռուսաստանը փակում է Ուկրաինայի համար օդային տարածքըTert.am: Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունն Օդային տրանսպորտի դաշնային գործակալությանը՝ Росавиация-ին, հրահանգել է Ուկրաինայի ավիաընկերություններին ծանուցում ուղարկել հոկտեմբերի 25-ից ՌԴ օդային տարածքի օգտագործումը դադարեցնելու մասին։ Այդ մասին հայտնել է գերատեսչության մամուլի ծառայությունը, գրում է korrespondent.net-ը։

«Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հանձնարարությամբ Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունը հրահանգել է Օդային տրանսպորտի դաշնային գործակալությանը Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող ուղղություններով թռիչքներ կատարող կամ նախատեսող Ուկրաինայի ավիաընկերություններին ծանուցումներ ուղարկել հոկտեմբերի 25-ից Ռուսաստանի օդային տարածքն օգտագործելու դադարեցման մասին»,- հայտնել են մամուլի ծառայությունում։

Նշվում է, որ այդ արգելքը պատասխանն է Ուկրաինայի կայացրած որոշման։ Սեպտեմբերի 25-ին Ուկրաինան հայտարարել է ռուսական ավիաընկերությունների թռիչքների արգելք սահմանելու մասին: Արգելքն ուժի մեջ կմտնի հոկտեմբերի 25-ից, Ուկրաինան այդ մասին տեղեկացրել է ռուսական ավիափոխադրողներին։


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    մայիս 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


մայիս 2018 (509)
ապրիլ 2018 (485)
մարտ 2018 (381)
փետրվար 2018 (345)
հունվար 2018 (291)
դեկտեմբեր 2017 (332)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS