Պետդեպ. Իսլամիստները նոր ահաբեկչություններ են ծրագրում ԱՄՆ և եվրոպական երկրների դեմ
X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Պետդեպ. Իսլամիստները նոր ահաբեկչություններ են ծրագրում ԱՄՆ և եվրոպական երկրների դեմ


* 30-07-2015, 14:52 | Բաժին: Քաղաքականություն, Գլխավոր | Հեղինակ: --- | Դիտվել է 909 անգամ


Պետդեպ. Իսլամիստները նոր ահաբեկչություններ են ծրագրում ԱՄՆ և եվրոպական երկրների դեմPanARMENIAN.Net: ԱՄՆ-ն տեղեկատվության է տիրապետում, որի համաձայն ծայրահեղական խմբավորումներն, այդ թվում «Ալ Քայիդան» և «Իսլամական պետությունը» նոր ահաբեկչություններ են ծրագրում ԱՄՆ քաղաքացիների և շահերի դեմ արտերկրում, այդ թվում Եվրոպայում: Այս մասին ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի տարածած գլոբալ ահաբեկչական սպառնալիքի մասին թարմացված նախազգուշացման մեջ:

Փաստաթղթում հիշատակվում է, որ 2014-ի օգոստոսին ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները ռազմաօդային գործողություն են սկսել ԻՊ գրոհայինների դեմ Իրաքւմ և Սիրիայում: Այժմ «սաստկանում է այն հավանականությունը, որ ԱՄՆ դեմ, ինչպես նաև նրա դաշնակից արևմտյան երկրների ու կոալիցիայի մասնակիցների դեմ կձեռնարկվեն ահաբեկիչների պատասխան գրոհներ», հայտնել է Պետդեպը:

Ըստ գերատեսչության, հարձակումներ կարող են իրականացվել «ամբողջ աշխարհով մեկ, հատկապես Մերձավոր Արևելքում, Հյուսիսային Աֆրիկայում, Եվրոպայում և Ասիայում»: «Ծայրահեղականները կարող են օգտագործել սովորական սպառազինություն և զանգվածային ոչնչացման զենք և հարձակումներ կատարել` նպատակ ունենալով վնասել ինչպես պաշտոնական, այնպես էլ մասնավոր շահերին»,-ասվում է զեկույցում:

«Ստացվող տեղեկությունները վկայում են, որ ԻՊ-ն, «Ալ Քայիդան», դրանց հետ շաղկապված կազմակերպությունները, շարունակում են ահաբեկչական գործողություններ ծրագրել ԱՄՆ և Եվրոպայում արևմտյան շահերի դեմ»,-զգուշացնում է Պետդեպը: Նշվում է, որ ահաբեկչությունների հավանականությունը Եվրոպայում պահպանվում է, քանի որ ԻՊ եվրոպացի անդամները վերադառնալու են Սիրիայից և Իրաքից:

Փաստաթղթում ասվում է, որ ԱՄՆ իշխանությունները նաև տեղեկություններ ունեն, որ իսլամիստներն ահաբեկչական գործողություններ են պլանավորում նաև Աֆրիկայի հյուսիսում և արևմուտքում, Հարավային և Կենտրոնական Ասիայում, Հարավ-Արևելյան Ասիայի որոշ երկրներում: Նախորդ զգուշացումը Պետդեպը տարածել էր ընթացիկ տարվա հունվարին:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    օգոստոս 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


օգօոստոս 2018 (232)
հուլիս 2018 (435)
հունիս 2018 (478)
մայիս 2018 (616)
ապրիլ 2018 (485)
մարտ 2018 (381)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS