X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Պուտինը վստահեցրել է Չեխիայի նախագահին, որ չի նախատեսում ռազմական գործողություններ Ուկրաինայում


* 12-05-2015, 13:59 | Բաժին: Քաղաքականություն, Գլխավոր | Հեղինակ: --- | Դիտվել է 566 անգամ


Պուտինը վստահեցրել է Չեխիայի նախագահին, որ չի նախատեսում ռազմական գործողություններ ՈւկրաինայումTert.am: Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը պատմել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ընթացքում վերջինս վստահեցրել է, որ չի նախատեսում ոչ մի ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, փոխանցում է Корреспондент-ը։

Բացի այդ, Զեմանը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ ԵՄ-ի կողմից սահմանված պատժամիջոցներն արդեն տեսանելի ապագայում կարող են հանվել։

«Աճում է ԵՄ անդամ այն պետությունների թիվը, որոնք դեմ են արտահայտվում հակառուսական պատժամիջոցներին»,-նշել է Զեմանը։

Եվրոպացի առաջնորդների վերաբերմունքի փոփոխությանն անդրադառնալիս Զեմանն օրինակ է բերել Ավստրիայի կանցլեր Վերնար Ֆայմանի հայտարարությունը՝ պատժամիջոցների անարդյունավետության և անիմաստության մասին։

Չեխիայի նախագահը կարծում է նաև, որ Ռուսաստանն ունի ԵՄ անդամ դառնալու հավանականություն։

«Իսկ ո՞վ գիտի՝ ինչ կլինի 20 տարի անց։ Միգուցե, օրինակ, Ռուսաստանը դառնա ԵՄ անդամ։ Չէ՞որ մեր տնտեսությունները փոխադարձ լրացնում են միմյանց։ Ռուսաստանը նորագույն տեխնոլոգիաների կարիք ունի, ԵՄ-ն՝ էներգետիկ պաշարների»,-նշել է Զեմանը։


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    հունիս 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


հունիս 2018 (321)
մայիս 2018 (616)
ապրիլ 2018 (485)
մարտ 2018 (381)
փետրվար 2018 (345)
հունվար 2018 (291)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS