X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Ադրբեջանը պետք է ազատի բանտից 12 լրագրողների և բլոգերների. ԱՄՆ պետդեպ


* 1-05-2015, 14:31 | Բաժին: Քաղաքականություն, Գլխավոր | Հեղինակ: --- | Դիտվել է 734 անգամ


Ադրբեջանը պետք է ազատի բանտից 12 լրագրողների և բլոգերների. ԱՄՆ պետդեպTert.am: ԱՄՆ-ն կարծում է, որ Ադրբեջանի իշխանությունները չեն կատարում իրենց պարտականությունները քաղաքացիական իրավունքի և ազատության ոլորտում, մասնավորապես՝ կարծիք հայտնելու ազատության ոլորտում, և անարդարացիորեն կալանավորել են 12 լրագրողների և բլոգերների, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։

Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Մարի Հարֆը։
«Ադրբեջանում 12 լրագրողներ և բլոգերներ ձերբակալվել են կամ հայտնվել են ճաղերի ետևում կառավարության հրամանով։ Նրանց թվում է Գիլալ Մամեդովը, ով բանտում է գտնվում 2013-ից»,-ասել է Հարֆը։

«Մենք կոչ ենք անում անհապաղ ազատել Մամեդովին, ինչպես նաև մյուս լրագրողներին և բլոգերներին, ովքեր բանտում են հայտնվել միայն նրա համար, որ օգտվել են իրենց կարծիքն ազատ արտահայտելու իրավունքից։ Մենք կոչ ենք անում Ադրբեջանին դադարեցնել նմանատիպ հետապնդումները և այլ տեսակի ճնշումները անկախ ԶԼՄ-ների հանդեպ և կատարել իրենց պարտականությունները կարծիք հայտնելու ազատության ոլորտում»,- հայտարարել է պետդեպի ներկայացուցիչը։


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    հուլիս 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


հուլիս 2019 (324)
հունիս 2019 (438)
մայիս 2019 (456)
ապրիլ 2019 (451)
մարտ 2019 (394)
փետրվար 2019 (480)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS