X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Էրդողանի զավեշտը. Հայաստանը «հատուկ է» Ցեղասպանության 100-ամյակը նշում ապրիլի 24-ին


* 30-03-2015, 16:32 | Բաժին: Քաղաքականություն | Հեղինակ: --- | Դիտվել է 1283 անգամ


Էրդողանի զավեշտը. Հայաստանը «հատուկ է» Ցեղասպանության 100-ամյակը նշում ապրիլի 24-ինPanARMENIAN.Net: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ֆրանսիական France 24 հեռուստաընկերության եթերում հայտարարել է, թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում միայն Անկարան է, որ դիմում է կառուցողական քայլերի:

«Ինչ վերաբերում է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերություններին, ապա կարող եմ ասել, որ մինչ օրս հենց Թուրքիան է եղել դրական քայլեր ձեռնարկող կողմը»,-ասել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը` պատասխանելով ֆրանսիացի լրագրողի հարցին: «Հայաստանը որևէ դրական քայլ չի ձեռնարկել: Մենք միշտ խաղաղ ցանկություններով պարզել ենք մեր ձեռքը, բայց այն մշտապես մնացել է օդում: Անցած տարի ապրիլի 23-ին ես հանդես եկա ուղերձով, որը բավական դրական արձագանքներ ունեցավ: Հայաստանից սակայն այդ ուղերձը որևէ դրական արձագանքի այդպես էլ չարժանացավ»,-հայտարարել է Թուրքիայի նախագահը:

Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչո՞ւ Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյա տոնակատարությունների օր ընտրվեց հենց ապրիլի 24-ը և արդյոք դա նպատակ չուներ որոշակիորեն խանգարել հայերի կողմից նախաձեռնված հիշատակի միջոցառումներին` Էրդողանը պատասխանել է. «Մենք չենք պատրատսվում հայերից թույլտվություն վերցնել այս կամ այն քայլին դիմելուց առաջ: Դա պատմական ամսաթիվ է, որը վերաբերում է Գալիպոլիի ցամաքային ճակատամարտի 100-րդ տարեդարձին: Որևէ կապ Հայաստանի կողմից նախաձեռնած միջոցառումների հետ դա չունի: Ավելին, հենց հայկական կողմն է իր միջոցառումները այնպես կազմակերպել, որ դրանք համընկնեն մեր օրերի հետ»,-France 24-ին տված հարցազույցում պնդել է Էրդողանը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    նոյեմբեր 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


նոյեմբեր 2018 (213)
հոկտեմբեր 2018 (411)
սեպտեմբեր 2018 (441)
օգօոստոս 2018 (482)
հուլիս 2018 (435)
հունիս 2018 (478)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS