Մարտուն Գրիգորյանի գրասենյակն հայտարարություն է տարածել
X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Մարտուն Գրիգորյանի գրասենյակն հայտարարություն է տարածել


* 27-02-2015, 18:17 | Բաժին: Քաղաքականություն | Հեղինակ: --- | Դիտվել է 3676 անգամ


Մարտուն Գրիգորյանի գրասենյակն հայտարարություն է տարածելԱժ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի գրասենյակը տարածել է հայտարարություն, որում մասնավորապես ասված է.

"Համացանցում և այլ տպագիր լրատվամիջոցներում ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի կողմից վերջին օրերին կուսակցության մարզային կառույցը կազմաքանդելու հետ կապված տեղեկատվության առնչությամբ հայտնում ենք հետևյալը.

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության Շիրակի մարզային կառույցը լուծարվել է 2012թ. սկզբին ` կապված սպասվող խորհրդարանական ընտրություններին ըստ ընտրատարածքների նախապատրաստվելու հրամայականի հետ: Մարտուն Գրիգորյանին այդ ժամանակ վստահվել է ԲՀԿ թ. 34 ընտրատարածքային խորհրդի ղեկավարումը: Խորհրդի գրասենյակն այսօր էլ բնականոն հունով իրականացնում է իր գործառույթները: Այս օրերին` երեք տարի անց, չեղած կառույցի կազմաքանդումը Մարտուն Գրիգորյանին վերագրելը ոչ այլ ինչ է, քան քաղաքական շառլատանություն:

Բացարձակ անհիմն, մերկապարանոց այս տեղեկատվությունը, ըստ մեզ, ճանապարհ անցած մարդկանց միջև անհաշտություն, կասկածամտություն սերմանելու, ԲՀԿ-ի ղեկավարության և պատգամավոր Մարտուն Գրիգորյանի` տարիների ընթացքում ձևավորված գործնական և միևնույն ժամանակ ջերմ մարդկային հարաբերությունները ստվերելու անբարո նպատակ է հետապնդում:

Մարտուն Գրիգորյանի գրասենյակը հորդորում է լրատվամիջոցներին պատգամավորի փոխարեն չպատասխանել ենթադրյալ հարցերին, չտրվել երևակայությանը և բոլոր հարցերի պատասխաններին սպասել առաջիկայում, իր կայքում":


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    օգոստոս 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


օգօոստոս 2018 (276)
հուլիս 2018 (435)
հունիս 2018 (478)
մայիս 2018 (616)
ապրիլ 2018 (485)
մարտ 2018 (381)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS