X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Հանդիպում` Գյումրու կարգավիճակի փոփոխության հետ կապված


* 27-02-2015, 15:30 | Բաժին: Քաղաքականություն | Հեղինակ: --- | Դիտվել է 1335 անգամ


Հանդիպում` Գյումրու կարգավիճակի փոփոխության հետ կապվածԳյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը հանդիպում է ունեցել ծնունդով շիրակցի ԱԺ պատգամավորների հետ: Քննարկվել է Գյումրու նոր կարգավիճակի և ֆինանսավորման հետ կապված օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու հարցը:

Հիշեցնենք, որ 2015 թվականի ավագանու վերջին նիստի ընթացքում քաղաքապետ Սամվել Բալասանյանը հանդես էր եկել հայտարարությամբ, որ Գյումրիում 88-ի աղետից հետո առաջ եկած խնդիրներից շատերը մինչ օրս դեռ լուծված չեն: Քաղաքապետը մասնավորապես առանձնացրել էր անօթևանության, գործազրկության, ինչպես նաև փողոցաշինության և մի քանի այլ խնդիրներ, որոնք խոչընդոտում են քաղաքի բնականոն զարգացմանը:

Քաղաքապետի հետ հանդիպմանը ներկա են եղել պատգամավորներ Սամվել Ֆարմանյանը, Մարտուն Գրիգորյանը, Մուշեղ Պետոյանը և Շիրակի փոխմարզպետ Սեյրան Պետրոսյանը: Պաշտոնյաները փոխանակել են կարծիքներ, առաջ քաշել իրենց սեփական դիտարկումները Գյումրու նոր կարգավիճակի և ֆինանսավորման հետ կապված օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու հարցի վերաբերյալ: Գյումրիում 3250 տնակ կա, 1038 մարդ էլ դուրս է մնացել ԲԳՎ ծրագրից` անօթևանի կարգավիճակ չունենալու պատճառով: Սամվել Բալասանյանը հանդես է եկել առաջարկությամբ, որպեսզի համատեղ փորձեն օգնել այդ քաղաքացիներին: Քաղաքապետն առաջ է քաշել նաև եկամտահարկի հետվերադարձման հարցը: Եթե 521 միլիոն դրամ եկամտահարկը մնա Գյումրու քաղաքապետարանի բյուջեին, ապա հնարավոր կլինի մի շարք խնդիր լուծել` վստահեցրել է Սամվել Բալասանյանը:



 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    մայիս 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


մայիս 2018 (509)
ապրիլ 2018 (485)
մարտ 2018 (381)
փետրվար 2018 (345)
հունվար 2018 (291)
դեկտեմբեր 2017 (332)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS