X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Ամերիկացի կոնգրեսականը հիշատակել է Սումգայիթի և Բաքվի ջարդերը


* 27-02-2015, 14:39 | Բաժին: Քաղաքականություն | Հեղինակ: --- | Դիտվել է 881 անգամ


Ամերիկացի կոնգրեսականը հիշատակել է Սումգայիթի և Բաքվի ջարդերըTert.am: Կոնգրեսական Ջուդի Չուն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում փետրվարի 26-ին ունեցած ելույթի ժամանակ հիշատակել է Սումգայիթի, Բաքվի և Կիրովաբադի (Գանձակի) ջարդերը՝ դատապարտելով Ադրբեջանի շարունակական ագրեսիան։ Այդ մասին գրում է asbarez.com-ը՝ հղում անելով Ամերիկայի Հայ դատի հանձնախմբին:

«Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը ողջունում է Ադրբեջանում հակահայկական ջարդերի զոհերի հիշատակը հարգելու կոնգրեսական Չուի բարոյական դիրքորոշումը, խորապես արժևորում է նրա ջանքերն իր գործընկերներին տեղեկացնելու Բաքվի շարունակական ագրեսիայի մասին և խորապես գնահատում է Լեռնային Ղարաբաղի ազատությանն ուղղված նրա աջակցությունը»,- ասել է Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

Կոնգրեսականն իր ելույթում նշել է, որ տարիների ընթացքում Արցախի տարածքում հայկական բնակչությունը բազմիցս ենթարկվել է դաժան և ազգային դրդապատճառներով ջարդերի:

«Հարյուրավոր մարդիկ սպանվել են, հազարավոր մարդիկ տեղահանվել, և հայկական համայնքը՝ և՛ Արցախում, և՛ սփյուռքում, շարունակում է կրել Սումգայիթում, Կիրովաբադում և Բաքվում դաժան հարձակումների սպիերը»,-ասել է նա՝ նշելով, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը մինչ այժմ ստիպված է ապրել Ադրբեջանի կողմից մշտապես հրադադարի խախտումների պայմաններում:

Չուն հույս է հայտնել, որ Ղարաբաղյան հակամարտությունը կստանա խաղաղ կարգավորում, և Լեռնային Ղարաբաղի քաղաքացիներն ազատ կլինեն իրենց ապագան որոշելու հարցում:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    մայիս 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


մայիս 2018 (532)
ապրիլ 2018 (485)
մարտ 2018 (381)
փետրվար 2018 (345)
հունվար 2018 (291)
դեկտեմբեր 2017 (332)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS