Վերջին մեկ շաբաթում Գյումրիում տեղի ունեցած իրադարձությունների, մասնավորապես հնչած կրակոցների մասին տարբեր լրատվամիջոցներ տարածել են տարբեր տեղեկատվություն և շոշափել միջադեպերի մասնակիցների անուններ: Ամեն ինչ հստակեցման փուլում է, ցանկացած մեկը, ով հասարակական կարգ է խախտել և իրականացրել գործողություն օրենքի սահմանից դուրս` պետք է օրենքի առաջ պատասխան տա,-լրագրողների հետ զրույցում շեշտել է Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը: