X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչվեց Բուրխասոտ քաղաքային խորհուրդի կողմից


* 31-01-2015, 15:52 | Բաժին: Քաղաքականություն, Գլխավոր | Հեղինակ: --- | Դիտվել է 1284 անգամ


Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչվեց Բուրխասոտ քաղաքային խորհուրդի կողմից
Shabat.am: Իսպանիայի Բուրխասոտ քաղաքի քաղաքային խորհուրդը հունվար ամսվա ընթացիկ նիստում («Compromis» և «EU» կուսակցությունների «կողմ» և «PSPV-PSOE» և «PP» կուսակցությունների «ձեռնպահ» քվեարկությամբ) ընդունեց «Compromis» կուսակցության ներկայացրած միջնորդագիրը, որով քաղաքային խորհուրդը պաշտոնապես ճանաչում է Հայոց ցեղասպանությունը և դատապարտում է դրա ընթացքում կատարված մարդկության դեմ հանցագործությունները։ Միջնորդագրում նշված է. «Այս տարի լրանում է Հայոց ցեղասպանության հարյուրամյակը, ցեղասպանության, որը համարվում է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը: 1915-1921թթ. ներկայիս Թուրքիայի տարածքում տեղի ունեցան հայ ժողովրդի զանգվածային կոտորածներ և արտաքսումներ, հատկապես երիտթուրքերի վարչակարգի օրոք, ինչի արդյունքում զոհվեցին 1,5 միլիոն հայեր, իսկ մոտ 2 միլիոնը ստիպված եղան լքել իրենց բնակավայրերը՝ ստեղծելով հայկական մեծ սփյուռքը»: Նախագիծը փոխանցվելու է Միսլատայի «Արարատ» ասոցիացիային, Իսպանիայի արտաքին գործերի նախարարին, Կոնգրեսում ներկայացված կուսակցական խմբերին, Վալենսիայի խորհրդարանում ներկայացված կուսակցական խմբերին, Իսպանիայում ՀՀ դեսպանությանը և Բուրխասոտի հասարակական կազմակերպություններին:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    հունվար 2020    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


հունվար 2020 (272)
դեկտեմբեր 2019 (415)
նոյեմբեր 2019 (563)
հոկտեմբեր 2019 (601)
սեպտեմբեր 2019 (430)
օգօոստոս 2019 (436)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS