X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

"Հայոց ցեղասպանության մեջ Թուրքիային մեղադրելը մահապատիժ է՝ առանց դատավարության". Էրդողան


* 30-01-2015, 18:00 | Բաժին: Քաղաքականություն | Հեղինակ: --- | Դիտվել է 1500 անգամ


"Հայոց ցեղասպանության մեջ Թուրքիային մեղադրելը մահապատիժ է՝ առանց դատավարության". Էրդողան
Yerkirmedia.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, թե իր երկրին Հայոց ցեղասպանության մեջ մեղադրելն իբր մահապատիժ է՝ առանց դատավարության: Անկարան, նրա պնդմամբ՝ պարտավոր չէ ընդունել, որ Հայոց ցեղասպանությունը "հրամանով է եղել":

"Հյուրիեթ դեյլի նյուզի" փոխանցմամբ՝ TRT Haber հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Էրդողանը նաեւ պնդել է, թե Անկարան պատրաստ է վճարել ցանկացած սխալի համար, եթե պատմաբանների անկողմնակալ խորհուրդը որոշի, որ Թուրքիան մեղավոր է, իր բնորոշմամբ՝ "1915թ. դեպքերի համար":

"Մենք բացել ենք մեր արխիվները: Եթե Հայաստանն էլ ունի արխիվ, ապա նրանք նույնպես պետք է բացեն: Եթե երրորդ երկրներն էլ ունեն, նրանք էլ պետք է նույնն անեն: Թող ուսումնասիրեն եւ իրենց զեկույցները ներկայացնեն մեզ: Հետո եկե՛ք որպես քաղաքական գործիչներ սեղանի շուրջ նստենք: Եթե արդյունքները ցույց տան, որ հանցագործություն ենք գործել, վճարելու բան ունենք, որպես Թուրքիա կգնահատենք այն եւ անհրաժեշտ քայլեր կձեռնարկենք",-ասել է Թուրքիայի նախագահը՝ պնդելով, թե հակառակ կողմն իր արխիվները չի բացել, իսկ միայն ասելով՝ Թուրքիան մեղավոր չի դառնում:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    սեպտեմբեր 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


սեպտեմբեր 2019 (194)
օգօոստոս 2019 (436)
հուլիս 2019 (482)
հունիս 2019 (438)
մայիս 2019 (456)
ապրիլ 2019 (451)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS