X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Հնարավոր է՝ Արա Աբրահամյանը հրաժարական տա. «Ժամանակ»


* 22-01-2015, 12:07 | Բաժին: Քաղաքականություն, Գլխավոր | Հեղինակ: --- | Դիտվել է 1137 անգամ


Հնարավոր է՝ Արա Աբրահամյանը հրաժարական տա. «Ժամանակ»
«Փաստինֆո»: «Ժամանակ»-ի տեղեկացմամբ՝ օրերս համցանցում հայտարարություն տարածվեց, որի համաձայն՝ Ռուսաստանի հայերը պահանջում են Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի եւ նրա տեղակալ Լեւոն Մուկանյանի հրաժարականը:

Թերթը նշում է, որ նախքան նախաձեռնողների հայտարարությունը Արա Աբրահամյանը ոչ մի հայտարարություն եւ ցավակցական խոսք չէր ասել Գյումրիում հունվարի 12-ին տեղի ունեցած ոճրագործության, դրան հաջորդող բողոքի ակցիաների վերաբերյալ:

Նախաձեռնողների հայտարարության մեջ նշվում է, որ Արա Աբրահամյանն ընդհանարպես անտեսել է այդ ոճրագործությունը, փոքր անդրադարձ կատարել է միայն նրա տեղակալ Լեւոն Մուկանյանը՝ ցավակցելու հետ մեկտեղ կոչ անելով զերծ մնալ այնպիսի քայլերից, որոնք կարող են սեպ խրել հայ-ռուսական հարաբերություններում:
Լրատվամիջոցի տեղեկացմամբ՝ Արա Աբրահամյանի դեմ ստորագրահավաքին 3 օրվա ընթացքում միացել է մոտ 1000 մարդ:

Սակայն թերթի աղբյուրների փոխանցմամբ՝ սա միակ պատճառը չէ, որ Արա Աբրահամյանի դեմ բողոք է հասունացել, սակայն հիմա իրավիճակը լուրջ է այնքանով, որ Արա Աբրահամյանի հրաժարականի վերաբերյալ տեղեկություններ են շրջանառվում նաեւ ռուսական ԶԼՄ-ներում՝ թերթերում եւ էլեկտրոնային լրատվամիջոցներում:

Մեր զրուցակիցը, որը եւս քննադատում է ՌՀՄ գործունեությունը, չբացառեց, որ առաջիկայում ստորագրահավաքի հետ մեկտեղ կարող են լինել նաեւ բողոքի ակցիաներ: Նրա խոսքերով՝ Աբրահամյանի ղեկավարած Ռուսաստանի հայերի միությունը վաղուց չի սպասարկում հայերի շահերը. չկա մի հայ, որն իսկապես օգնության կարիք ունենա եւ դիմի միությանն ու օգնություն ստանա, եթե, իհարկե, Աբրահամյանը մտադիր չէ գովազդել ինքն իրեն ու իր կառույցը:

Աբրահամյանի հրաժարականի հարցը հասունացել է նաեւ հայազգի վարորդ Հրաչյա Հարությունյանի հետ տեղի ունեցածի պատճառով:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «ժամանակ» օրաթերթի` 22.01.2015թ. համարում:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    հոկտեմբեր 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


հոկտեմբեր 2019 (422)
սեպտեմբեր 2019 (430)
օգօոստոս 2019 (436)
հուլիս 2019 (482)
հունիս 2019 (438)
մայիս 2019 (456)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS