X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

"Հայոց ցեղասպանության պատճառած ցավն ու վնասը անկարելի է փոխհատուցել". Մուխիկա


* 21-01-2015, 12:39 | Բաժին: Քաղաքականություն | Հեղինակ: --- | Դիտվել է 740 անգամ


"Հայոց ցեղասպանության պատճառած ցավն ու վնասը անկարելի է փոխհատուցել".  Մուխիկա
Ուրուգվայի գործող նախագահ Խոսե Մուխիկան պաշտոնը թողնելուց առաջ հրաժեշտի հանդիպում ունեցավ հայ համայնքի ղեկավարների հետ:

Հանդիպմանը մասնակցում էին Ուրուգվայի զբոսաշրջության նախարար հայազգի Լիլիան Քեշիշյանը, Հայաստանի պատվո հյուպատոս Ռուբեն Աբրահամյանը, Հայոց թեմի առաջնորդ Հակոբ արքեպիսկոպոս Կելլենջյանը, հայկական բոլոր կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Մուխիկան, ընդառաջելով հայ համայնքի խնդրանքին, համաձայնեց իր բարձր հովանավորությունը տալ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Ուրուգվայում տեղի ունենալիք ձեռնարկներին: «Գիտեմ, որ թուրքերը կնեղանան, սակայն համոզված եմ, որ ցեղասպանություն է տեղի ունեցել, և եթե կարող եմ օգտակար լինել՝ սիրով»,-ասել է նա:

«Ազատության» հարցին՝ արդյոք արդարություն վերջիվերջո լինելո՞ւ է Հայոց ցեղասպանության խնդրում, Մուխիկան արձագանքել է․-«Երբեք չի հասնելու արդարությունը, քանի որ այն ցավն ու վնասը, որ պատճառել է Հայոց ցեղասպանությունը, անկարելի է փոխհատուցել: Կան պետական շահեր, որոնք խանգարում են այս հարցում: Նվազագույնը, որ պետք է անի թուրքական պետությունը, ինքնաքննադատությամբ քաջություն ունենալն է՝ ընդունելու կատարված բարբարոսությունները»:

2014-ի դեկտեմբերին անցկացված ընտրություններում, հիշեցնենք, Ուրուգվայի նախագահ է ընտրվել Տաբարե Վասկեսը, որը պետության ղեկավարի պաշտոնում Խոսե Մուխիկային կփոխարինի այս տարվա մարտի 1-ին:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    հոկտեմբեր 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


հոկտեմբեր 2019 (423)
սեպտեմբեր 2019 (430)
օգօոստոս 2019 (436)
հուլիս 2019 (482)
հունիս 2019 (438)
մայիս 2019 (456)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS