X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Իվանիշվիլին լրագրող կդառնա, քանի որ երկրում շատ սխալ բաներ է տեսնում. Независимая газета-ի անդրադարձը


* 10-11-2014, 14:26 | Բաժին: Քաղաքականություն | Հեղինակ: --- | Դիտվել է 813 անգամ


Իվանիշվիլին լրագրող կդառնա, քանի որ երկրում շատ սխալ բաներ է տեսնում. Независимая газета-ի անդրադարձըTert.am: Բիձինա Իվանիշվիլին՝ Վրաստանի նախկին վարչապետն ու ոչ պաշտոնական առաջնորդը, շաբաթ օրը մեծ հարցազրույց էր տվել՝ նվիրված երկրում տեղի ունեցող վերջին իրադարձություններին: Խոսքը, մասնավորապես, մի քանի նախարարների պաշտոնանկության և «Վրացական երազանք» կոալիցիայից «Ազատ դեմոկրատների» դուրս գալու մասին էր:

Կարճ ասած՝ Իվանիշվիլին գոհ չէ Վրաստանում տեղի ունեցող որոշ իրադարձություններից, գրում է Независимая газета-ն:

Նրան դուր չի գալիս, թե ինչպես են աշխատում լրատվամիջոցները, հատկապես՝ հեռուստաընկերությունները: Չկա օբյեկտիվ տեղեկատվություն, որակյալ վերլուծություն, չկա զարգացում: Իրավիճակը բարելավելու համար Իվանիշվիլին որոշել է սեփական վերլուծական ծրագիրն ունենալ, որտեղ փորձագետները կքննարկեն այս կամ այն իրադրությունն ու ճիշտ եզրահանգումներ կանեն:

«Ճիշտ» բառը գերիշխել է Իվանիշվիլիի ելույթում: «Պաշտոնանկ պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիայի պահվածքը ճիշտ չէր: Նա ճիշտ չի հասկացել երկրի արևմտամետ կուրսը: Ալասանիան ճիշտ չէր՝ իր կուսակցությանը «Վրացական երազանք»-ից դուրս բերելու հարցում»,-ասել էր նա:

Իվանիշվիլիի խոսքով՝ իրեն ճիշտ չի պահել նաև վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:«Կառավարության ղեկավարն անփորձ է, նա պետք է ավելի զսպված լիներ և ընդդիմախոսին չանվաներ «անխելք արկածախնդիր», «դավաճան»: Դա ճիշտ չէր նախկին ընկերոջ հանդեպ»,-կարծում է Իվանիշվիլին:

Նրա համոզմամբ՝ Ղարիբաշվիլին երիտասարդ է և դեռ ժամանակ ունի իր վրա աշխատելու:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    հոկտեմբեր 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


հոկտեմբեր 2019 (251)
սեպտեմբեր 2019 (430)
օգօոստոս 2019 (436)
հուլիս 2019 (482)
հունիս 2019 (438)
մայիս 2019 (456)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS