Հունվարի 24-ին շմոլ գազից թունավորման դեպք է արձանագրվել Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի Շիրակացի փողոցի թիվ 50 տանը: Հետևանքում, նույն օրը ժամը 20:15-ի սահմաններում նշված հասցեից Գյումրու բժշկական կենտրոն ու Ավստրիական մանկական հիվանդանոց են տեղափոխվել 1959 թ. ծնված Սուսաննա Համբարյանը, 2003 թ. ծնված Սուսաննա և 2010 թ. ծնված Սոնա Համբարյանները: Բժիշկները երեխաների առողջական վիճակը գնահատել են բավարար , իսկ 1959 թ. ծնված Սուսաննա Համբարյանինը` միջին ծանրության: Մի քանի ժամ անց բոլոր տուժածները դուրս են գրվել հիվանդանոցից: Դիտեք տեսանյութը: