X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Մահացել է Դերասան Ռոբին Ուիլյամսը. որպես հիմնական վարկած դիտարկում են ինքնասպանությունը


* 12-08-2014, 14:34 | Բաժին: Պատահարներ | Հեղինակ: --- | Դիտվել է 921 անգամ


Մահացել է Դերասան Ռոբին Ուիլյամսը. որպես հիմնական վարկած դիտարկում են ինքնասպանությունը
Tert.am: Ամերիկացի դերասան Ռոբին Ուիլյամսին մահացած են գտել ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Տիբերոն քաղաքում գտնվող սեփական տանը, գրում է lenta.ru-ն: Ոստիկանության համաձայն՝ «Օսկար»-ի 63-ամյա մրցանակակիրն ինքնասպան է եղել:

Ողբերգությունը տեղի է ունեցել երկուշաբթի՝ օգոստոսի 11-ին՝ ժամը մոտ 11:20-ին: Շրջանի շերիֆը հայտարարել է, որ Ուիլյամսի մահվան ենթադրյալ պատճառ է դարձել ասֆիքսիան (շնչահեղձությունը): Նա հավելել է, որ որպես հիմնական վարկած ոստիկանությունում դիտարկում են ինքնասպանությունը, սակայն մահվան վերջնական պատճառը կհաստատվի միայն դատաբժշկական փորձաքննությունից հետո:

«Այսօր առավոտյան Ռոբին Ուիլյամսը հեռացել է կյանքից: Վերջին ժամանակներում նա պայքարում էր ծանր դեպրեսիայի դեմ: Սա մեզ համար շատ անսպասելի կորուստ է: Բարեկամներն ու մերձավորները խնդրում են հարգանք ցուցաբերել իրենց անձնական կյանքի նկատմամբ այս բարդ շրջանում»,- ասել է դերասանի ներկայացուցիչ Մարու Բուքսբաումը:

Ռոբին Ուիլյամսն «Օսկար»-ի և 4 «Ոսկե գլոբուսի» մրցանակակիր է: Դերասանն Ամերիկյան կինոակադեմիայի մրցանակի՝ «Օսկար»-ի է արժանացել «Խելոք Ուիլ Հանթինգը» ֆիլմում երկրորդ պլանի դերի համար: Ուիլյամսը խաղացել է մոտ 300 ֆիլմերում:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    սեպտեմբեր 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


սեպտեմբեր 2019 (266)
օգօոստոս 2019 (436)
հուլիս 2019 (482)
հունիս 2019 (438)
մայիս 2019 (456)
ապրիլ 2019 (451)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS