
Փետրվարի 28-ին, ժամը 14:13-ին
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Շահբազյան փողոցի Ռոբերտ Մնոյանին պատկանող թիվ 32 տանը տեղի է ունեցել փայտե ինքնաշեն վառարանի պայթյուն, ինչից 1990 թ. ծնված Կ. Մ.-ը և 1959 թ. ծնված Ա. Հ.-ը ստանալով ստորին վերջույթների բազմակի կոտրվածքներ տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն, իսկ տան պատերին առաջացել են ճաքեր: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար: