X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Կիևի բախումներում սպանված երիտասարդը հայ էր


* 22-01-2014, 14:47 | Բաժին: Պատահարներ | Հեղինակ: --- | Դիտվել է 864 անգամ


Կիևի բախումներում սպանված երիտասարդը հայ էր
PanARMENIAN.Net: Մայդանի ինքնապաշտպանության շտաբը հաստատել է տեղեկատվությունը 22-ամյա ակտիվիստի մահվան մասին, որը տուժել էր Կիևում Գրուշևսկու փողոցում բախումների ժամանակ: Մինչ այդ, սոցիալական ցանցերում այս գիշեր արդեն հաղորդագրություններ հայտնվեցին, որ երիտասարդը մահացել է հիվանդանոցում, հայտնում է «Սեգոդնյա» պարբերականը: Ասվում է, որ հունվարի 20-ին բախումների ժամանակ նա վայր է ընկել «Դինամո» մարզադաշտի 13-մետրանոց սյունից, որտեղից ցուցարարները պայթուցիկով շշեր էին նետում միլիցիայի վրա: Նրան տեղափոխել էին հիվանդանոց ոտքի ու ձեռքի կոտրվածքների կասկածով:
Ավելի ուշ ԶԼՄ-ները հայտնեցին ևս մեկ զոհվածի մասին: Երիտասարդը 4 վիրավորում էր ստացել և մահացել է հունվարի 22-ի առավոտյան: Հաղորդագրությունում ասվում է, որ բուժկետ են եկել, որտեղ, ըստ բժիշկների, գտնվում է զոհված ցուցարարը, միլիցիայի աշխատակիցներ ու դատական փորձագետ: Այլ տեղեկատվություն երիտասարդի մահվան մասին չկա:
Ինչպես հայտնում է «Ուկրաինական պրավդան» սեփական աղբյուրների վրա հղումով, երիտասարդը, որին սպանել են Գրուշևսկու փողոցում, Սերգեյ Նիկոյանն է: «Դա Նիկոյան Սերգեյն է՝ Եվրամայդանի ակտիվ մասնակիցը»,-ասել է զրուցակիցը՝ հավելելով, որ Սերգեյը պարանոցի և գլխի վիրավորում է ստացել: Հայտնի չէ, թե հատկապես ինչ զենքից են կատարվել կրակոցները, դա պարզ կդառնա միայն հերձումից հետո:
Ավելի ուշ Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը հաստատեց Նիկոյանի մահվան լուրը: Ըստ ՀՀ ԱԳՆ-ի, աշխատանքներ են տարվում վերջինիս քաղաքացիությունը ճշտելու ուղղությամբ:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ


ԱՐԽԻՎ

^
«    հունիս 2020    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


հունիս 2020 (81)
մայիս 2020 (498)
ապրիլ 2020 (581)
մարտ 2020 (585)
փետրվար 2020 (527)
հունվար 2020 (443)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS