X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Բանտից ազատված ամուսինը բենզին է լցրել նախկին կնոջ և նրա ընկերոջ վրա ու հրկիզել


* 21-01-2014, 14:39 | Բաժին: Պատահարներ | Հեղինակ: --- | Դիտվել է 1032 անգամ


Բանտից ազատված ամուսինը բենզին է լցրել նախկին կնոջ և նրա ընկերոջ վրա ու հրկիզել
Armnewstv.am: Առատաշենցիները տեսախցիկից վախեցած հետ են փախչում: Գիտեն` լուսադեմին գյուղի վագոն-տնակում հրդեհ է եղել: Ամուսինները հիվանդանոցում են: Հարևաններն օգնել են մարել կրակը, մյուս մանրամասների մասին` ոչ մի խոսք: Շառից-փորձանքից հեռու: Սա սովորական դեպք չէ: Նույնիսկ հրդեհ էլ չէ: Տասից մեկը լեզվից թռցրեց` ամուսիններ Օֆելյային ու Ռուդոլֆին վառել են: Օֆիկի նախկին ամուսինը:

Գյուղապետը բացում է փակագծերը: Բախտագուշակ Օֆելյան առատաշենցի չէ` մի քանի տարի առաջ է իրենց գյուղ տեղափոխվել: Նախկին ամուսինը` Լևոնը, դատվել էր, կինն էլ Ռուդոլֆի հետ վագոն-տնակում էր ապրում` հայտնի չէ ինչ կարգավիճակով: Հենց այդտեղ էլ բախտ գուշակում: Երբ էր նախկին ամուսինը դուրս եկել գաղութից, տվյալներ չկան: Նրան հիշեցին, երբ դեպքն արդեն եղել էր: Անձամբ է զանգել իրավապահներին ու ասել` բենզին է լցրել կնոջ, նրա ընկերոջ ու տնակի վրա, վառել:

59-ամյա Լևոնը նորից ճաղերի հետևում է: Հենց գյուղում էլ ձերբակալել են: Օֆելյան ու Ռուդոլֆը` այրվածքների կենտրոնում: Վերակենդանացման բաժանմունքում հույս չեն տալիս` երկուսի վիճակն էլ ծայրահեղ ծանր է: Հատկապես կնոջ:

Արցախի 8/2-ի բնակիչներն էլ գիշերը պայթյուններից են քնից վեր թռել: Արագ-արագ մեկը մյուսի դուռն են թակել ու զգուշացրել` հրդեհ է, բոլորը` դուրս: Կրակի բոցը 10-րդ հարկում էր: Բնակարանի տերերն էլ բժիշկներ են` երկու երեխայի հետ: 4-հոգանոց ընտանիքից ամենածանրը ընտանիքի հոր վիճակն է: 43-ամյա տղամարդը իրեն զոհաբերելով` կնոջն ու երեխաներին է տարհանել, իր ուժերով հասել կոլեգա-հարևանի տուն ու ուշագնաց եղել: Ընտանիքից միայն նա է վերակենդանացման բաժանմունքում: Ամենաշատը շնչուղիներն է վնասել:



 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ


ԱՐԽԻՎ

^
«    հունիս 2020    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


հունիս 2020 (81)
մայիս 2020 (498)
ապրիլ 2020 (581)
մարտ 2020 (585)
փետրվար 2020 (527)
հունվար 2020 (443)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS