X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Հայտնի լրագրողին Porche Cayenne-ով հետապնդել և ծեծի են ենթարկել


* 26-12-2013, 17:45 | Բաժին: Պատահարներ | Հեղինակ: --- | Դիտվել է 544 անգամ


Հայտնի լրագրողին Porche Cayenne-ով հետապնդել և ծեծի են ենթարկել
Shamshyan.com: Անհայտ անձինք Սուրբ Ծննդի գիշերը Կիև տանող մայրուղում դաժանորեն ծեծի էին ենթարկել ուկրաինացի լրագրող և «Եվրամայդանի» ակտիվիստ, «Украинская правда» պորտալի բլոգեր և հեղինակ Տատյանա Չորնովոլին:

Միջադեպը գրանցվել էր գիշերը ժամը 01:30-ի սահմաններում, երբ լրագրողը տուն էր վերադառնում: Չորնովոլը եղել է սեփական Toyota ավտոմեքենայով, երբ նրա մեքենայի դիմաց անսպասելիորեն կտրել է անհայտ Porche Cayenne-ը, որից դուրս են եկել մի քանի տղամարդիկ, ովքեր էլ դուրս են բերել Չորնովոլին մեքենայի ղեկից, ծեծի ենթարկել, իսկ հետո նետել ավտոճանապարհին:

Լրագրողը ինքնուրույն ոստիկանություն է զանգահարել: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Ուկրաինայի նախագահ Յանուկովիչը հանձնարարել է բացահայտել դեպքի բոլոր մանրամասները:

Այս պահին լրագրողը վերակենդանացման բաժանմունքում է: Նա քթի կոտրվածք, բազմաթիվ գեմատոմաներ և ուղեղի ցնցում է ստացել: Ըստ մասնագետների, նրան ևս երկու վիրահատություն է սպասվում:

Նշենք, որ լրագրողի վերջին հրապարակումը նախօրեին էր արվել, որտեղ նա տեղադրել էր Ներքին գործերի նախարար Վիտալի Զախարչենկոյի շքեղ առանձնատան լուսանկարները:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    սեպտեմբեր 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30


սեպտեմբեր 2018 (363)
օգօոստոս 2018 (482)
հուլիս 2018 (435)
հունիս 2018 (478)
մայիս 2018 (616)
ապրիլ 2018 (485)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS