X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Ռուսաստանում ադրբեջանցին կրակել է փողոցում աշխատող հայի վրա


* 19-08-2013, 16:28 | Բաժին: Պատահարներ | Հեղինակ: --- | Դիտվել է 819 անգամ


Ռուսաստանում ադրբեջանցին կրակել է փողոցում աշխատող հայի վրա
Aysor.am: ՌԴ Պետրոզավոդսկ քաղաքի ոստիկանությունը փնտրում է երկու տղամարդկանց, ովքեր օգոստոսի 17-ին կրակել են հայ տղամարդու ուղղությամբ: Interfax-ը հաղորդում է, որ Հայաստանի քաղաքացին վիրավոր է:

Օգոստոսի 17-ի երեկոյան շինարարական ընկերություններից մեկի աշխատանքային խումբը ճանապարհին վերանորոգման աշխատանքներ է իրականացրել: Աշխատակիցներին է մոտեցել արտասահմանյան արտադրության մեքենա, որում երկու տղամարդ է եղել: Նրանք սկսել են վիճել՝ ասելով, որ աշխատողներն իրենց խանգարում են:

Նրանք հեռացել են ու քիչ անց վերադարձել զինված: Մի քանի անգամ կրակել են աշխատողների ուղղությամբ ու հեռացել անհայտ ուղղությամբ:

Հայաստանի 29-ամյա քաղաքացին բազմաթիվ վնասվածքներ է ստացել, սակայն հոսպիտալացման կարիք չի եղել: Ըստ աղբյուրի՝ շինարարական ընկերության բոլոր աշխատակիցներն ունեն բնակության ու աշխատանքի իրավունք:

Հարուցվել է քրգործ: Մեղավորներին սպառնում է մինչև յոթ տարի ազատազրկում: Կասկածյալներն այժմ փնտրվում են:

Ոստիկաններին հայտնի է դարձել, որ միջադեպի մեղավոր երկու տղամարդիկ մոտ 25 տարեկան են, նրանցից մեկը Պետրոզավոդսկի բնակիչ է, երկրորդը՝ Ադրբեջանի քաղաքացի, նրա բնակության իրավունքի ժամկետը լրացել է:

Այս մասին հաղորդում է Gazeta.ru կայքը:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    դեկտեմբեր 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


դեկտեմբեր 2019 (118)
նոյեմբեր 2019 (563)
հոկտեմբեր 2019 (601)
սեպտեմբեր 2019 (430)
օգօոստոս 2019 (436)
հուլիս 2019 (482)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS