X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Ամուսինը խոստովանել է, որ ինքն է դանակահարել կնոջը


* 29-06-2013, 19:36 | Բաժին: Պատահարներ | Հեղինակ: --- | Դիտվել է 901 անգամ


Ամուսինը խոստովանել է, որ ինքն է դանակահարել կնոջը
«ՓԱՍՏԻՆՖՈ»: 2013թ. հունիսի 28-ին Երևան քաղաքի «Մալաթիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Երևան քաղաքի Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ որովայնի և կրծքավանդակի շրջաններում կտրած ծակած բազմաթիվ վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել 1984թ. ծնված Տաթևիկ Նիկողոսյանը, ով բնակվում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բաբաջանյան 33, բնակարան 23 հասցեում:

Նույն օրը` ժամը 24:00-ին, ոստիկանության Երևան քաղաքի Մալաթիայի բաժին ինքնակամ ներկայացել է Տ. Նիկողոսյանի ամուսինը` 39-ամյա Տիգրան Համբարձումյանը, ներկայացրել հանցագործության գործիք հանդիսացող դանակը և հայտնել է, որ 2013թ. հունիսի 28-ին` ժամը 23:00-ի սահմաններում, Բաբաջանյան 33 շենքի շքամուտքում դանակով բազմաթիվ վնասվածքներ է հասցրել կնոջը:

Ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ ընտանեկան հարցերի շուրջ ծագած անբարյացակամ հարաբերությունների արդյունքում Տ.Համբարձումյանը, սպանելու դիտավորությամբ, 2013թ. հունիսի 28-ին` ժամը 23:00-ի սահմաններում, իր մոտ եղած դանակով կտրած ծակած թափանցող վերքերի ձևով բազմաթիվ վնասվածքներ է հասցրել կնոջ` Տ.Նիկողոսյանի որովայնի, կրծքավանդակի և դեմքի շրջաններում` վնասելով աջ և ձախ թոքերը, սիրտը, լյարդը, վերին վերջույթները, դեմքը, սակայն չի կարողացել ավարտին հասցնել իր դիտավորությունը, քանի որ միջամտել են Տ.Նիկողոսյանի քույրը և այլ անձինք, որի պատճառով Տ.Համբարձումյանը դեպքի վայրից դիմել է փախուստի:

Ստացած վնասվածքների հետևանքով Տ.Նիկողոսյանը հայտնվել է հեմոռագիկ տրավմատիկ շոկի մեջ: Կատարված անհետաձգելի բժշկական միջամտության շնորհիվ Տ.Նիկողոսյանի կյանքը փրկվել է:

Տ.Նիկողոսյանին դիտավորությամբ կյանքից զրկելու փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով: Կատարվում է նախաքննություն:

2013թ. հունիսի 29-ին Տ.Համբարձումյանը ՀՀ քրեական օրենսգքրի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանք կատարելու համար ներգրավվել է որպես կասկածյալ և ձերբակալվել:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    փետրվար 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
 


փետրվար 2018 (234)
հունվար 2018 (291)
դեկտեմբեր 2017 (332)
նոյեմբեր 2017 (358)
հոկտեմբեր 2017 (384)
սեպտեմբեր 2017 (344)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS